Ընտրությունից 4 օր առաջ Ստեփանավանի համայնքապետի Ուժեղ Հայաստան կուսակցության թեկնածուին ձերբակալելով՝ իշխանությունը փորձում է կանխել առաջիկա պարտությունը: Այսպես են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները արձագանքում այսօր համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի և կուսակցության մյուս 13 անդամների ձերբակալությանը: Հակակոռուպցիոն կոմիտեն Արսեն Գևորգյանին մեղադրում է ՏԻՄ ընտրությանն ընդառաջ կաշառք բաժանելու համար: