Հակոռուպցիոն կոմիտեն նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով, հայտնում է Ազատությունը։ Տնային կալանքում գտնվող Ղուկասյանին այսօր տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նրան ներկայացվել է նոր մեղադրանքը՝ երկու դրվագով։ Ազատության տեղեկություններով՝ մեկը վերաբերում է Հոկտեմբեր կինոթատրոնին, մյուսը՝ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի խախտմանը։ Վարդան Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանն Ազատության հետ զրույցում նշել ՝, որ դրանց վաղեմության ժամկետն անցած է: Անցած տարի մարտին Գյումրիի քաղաքապետ ընտրված Ղուկասյանը մեղադրվում է խոշոր չափով կաշառք ստանալու համար: Ըստ իրավապահների՝ պաշտոնը ստանձնելուց մի քանի ամիս անց նա 4 միլիոն դրամ է պահանջել գյումրեցի գործարար Սևակ Գոմցյանից արդեն կառուցված անօրինական շինությունն օրինականացնելու համար: Ղուկասյանը մեղադրվում է նաև պաշտոնական դիրքի չարաշահման ու փողերի լվացման համար: Այս գործն առնչվում է նրա պաշտոնավարման նախորդ շրջանին՝ 2000-ականներին: Գյումրիի քաղաքապետն անցնում է նաև ապօրինի գույքի բռնագանձման վարույթով: Այս ամսվա սկզբին էլ նա անմեղ էր ճանաչվել խուլիգանության գործով:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ
Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն
A1plus / 3 hours ago

Օրացույց․ 22-ը հոկտեմբերի․ Դավիթ Շահնազարյանը մեղադրում է Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը (տեսանյութ)
A1plus / 3 hours ago
Սյունիքում էկոպարեկները գտել են անտառում կորած անչափահաս երեխաներին
A1plus / 4 hours ago

Քննվում է Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի երկարաձգման հարցը․ ՈՒՂԻՂ
A1plus / 4 hours ago
Related coverage

ՈՒՂԻՂ. Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը
News.am / 30 minutes ago

Արմավիրի մարզպետը դատի տվեց Իոաննիսյանին՝ վստահ լինելով, որ իրավացի է․ նա չի էլ տեսել այդ ՀՅԴ-ականին
Factor.am / 1 hour ago

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Aravot / 1 hour ago

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը #ուղիղ
Pastinfo / 1 hour ago