ՀՀ պետական բյուջեից առաջարկվում է վարչապետի աշխատակազմին լրացուցիչ 62 մլն 184 հազար 700 դրամ հատկացնել՝ մինչև տարեվերջ նախատեսվող ծախսերը կատարելու համար։ Գումարի մեծ մասը՝ 40 մլն 544 հազար դրամը, նախատեսվում է ուղղել արտասահմանյան գործուղումներին, իսկ 21 մլն 640 հազար 700 դրամը՝ պետական սեփականություն հանդիսացող կառույցների ու տարածքների պայմանների բարելավմանը։ Միաժամանակ, առաջարկվում է պետբյուջեով հասարակական կազմակերպություններին աջակցելու համար նախատեսված 41 մլն 813 հազար դրամը վերաբաշխել և ուղղել վարչապետի աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձերին ու հավելավճարներին։ Որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ աշխատավարձերի համար լրացուցիչ գումարի անհրաժեշտություն է առաջացել պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման արդյունքներով աշխատակիցների խրախուսման, ինչպես նաև 2026 թվականի հուլիս-օգոստոսին Կառավարության կազմի փոփոխությունների հետևանքով։ Դրանց արդյունքում աշխատակազմում եղել են աշխատակիցների ընդունումներ և ազատումներ, իսկ կատարողականի գնահատման հիմքով խրախուսումները հանգեցրել են աշխատակիցների միջին ամսական աշխատավարձի բարձրացման։ Հիմնավորման մեջ նշվում է, որ հասարակական կազմակերպություններին աջակցելու համար նախատեսված միջոցների օգտագործման անհրաժեշտություն չի առաջացել, և այդ միջոցառման շրջանակում պայմանագրեր չեն կնքվել։ Այդ պատճառով առաջարկվում է 41 մլն 813 հազար դրամը չօգտագործված ծրագրից տեղափոխել աշխատավարձերի և հավելավճարների հոդված։ Այսպիսով, նախագծով նախատեսվում է երկու ֆինանսական փոփոխություն՝ 41.8 մլն դրամի վերաբաշխում աշխատավարձերի համար և 62.2 մլն դրամի լրացուցիչ հատկացում վարչապետի աշխատակազմի ծախսերը հոգալու նպատակով։ Նարեկ Կիրակոսյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
41.8 մլն դրամ՝ վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար, ևս 40 մլն դրամ՝ գործուղումներին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
Factor.am / 33 minutes ago

TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
Factor.am / 48 minutes ago

Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 1 hour ago

Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին
Factor.am / 1 hour ago
Related coverage

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն 2 ամսով կալանավորվել է
Aravot / 17 minutes ago

Արդյո՞ք Ադրբեջանով անցնելիս ՀՀ քաղաքացիները նույն ընթացակարգով են անցնելու․ Մամիջանյան
Pastinfo / 21 minutes ago

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր
Shant News / 23 minutes ago

Կիևում մտավախություն ունեն, որ Վաշինգտոնն ու Մոսկվան կարող են պայմանավորվել Ուկրաինայի ապագայի շուրջ՝ առանց ուկրաինական ղեկավարության լիարժեք մասնակցության. Արտակ Զաքարյան
Aravot / 32 minutes ago