Հակոռուպցիոն կոմիտեն նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Տնային կալանքում գտնվող Ղուկասյանին այսօր տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նրան ներկայացվել է նոր մեղադրանքը՝ երկու դրվագով։ «Ազատության» տեղեկություններով՝ մեկը վերաբերում է «Հոկտեմբեր» կինոթատրոնին, մյուսը՝ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի խախտմանը։ Վարդան Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանն « Ազատության » հետ զրույցում նշեց, որ դրանց վաղեմության ժամկետն անցած է: