Լրագրողներն այսօր ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեցին՝ կարող է արդյոք Անկարայի և Բաքվի միջև հնարավոր լարվածությունն ազդել հայ-թուրքական կարգավորման գործընթացի վրա և նպաստել սահմանի բացմանը։ «Մենք որ ասում ենք Հայաստանի շուրջ խաղաղության, համագործակցային մթնոլորտ, հավատում ենք դրան։ Մենք շահագրգռված չենք ոչ մեկի հակասությոեւնների մեջ։ Դրա վրա չէ, որ ուզում ենք խաղալ, և դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը»,- ասաց նա։ Նախարարը միաժամանակ շեշտեց՝ Թուրքիայի հետ առանձին կարգավորումներ են իրականացվում։ «Թուրքիայի հետ էլ բավականին դրական, դինամիկ երկխոսություն ունենք։ Արդեն քայլեր ունենք։ Ամբողջական սահմանի բացումը, կասեք, չկա, ես կհամաձայնեմ։ Բայց կան բաներ, որոնք մի տարի առաջ չկային, երկու տարի առաջ չկային։ Օրինակ՝ մաքսային իմաստով ուղիղ առևտուրը»,-ասաց Արարատ Միրզոյանը։ Նա ուշադրություն հրավիրեց նաև Ադրբեջանի հետ առևտրի և տարանցիկ փոխադրումների վրա։ The post Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը. Միրզոյանը՝ թուրք-ադրբեջանական հարաբերությունների հնարավոր վատթարացման մասին appeared first on Ազգ .