Լրագրողներն այսօր ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեցին՝ կարող է արդյոք Անկարայի և Բաքվի միջև հնարավոր լարվածությունն ազդել հայ-թուրքական կարգավորման գործընթացի վրա և նպաստել սահմանի բացմանը։ «Մենք որ ասում ենք Հայաստանի շուրջ խաղաղության, համագործակցային մթնոլորտ, հավատում ենք դրան։ Մենք շահագրգռված չենք ոչ մեկի հակասությոեւնների մեջ։ Դրա վրա չէ, որ ուզում ենք խաղալ, և դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը»,- ասաց նա։ Նախարարը միաժամանակ շեշտեց՝ Թուրքիայի հետ առանձին կարգավորումներ են իրականացվում։ «Թուրքիայի հետ էլ բավականին դրական, դինամիկ երկխոսություն ունենք։ Արդեն քայլեր ունենք։ Ամբողջական սահմանի բացումը, կասեք, չկա, ես կհամաձայնեմ։ Բայց կան բաներ, որոնք մի տարի առաջ չկային, երկու տարի առաջ չկային։ Օրինակ՝ մաքսային իմաստով ուղիղ առևտուրը»,-ասաց Արարատ Միրզոյանը։ Նա ուշադրություն հրավիրեց նաև Ադրբեջանի հետ առևտրի և տարանցիկ փոխադրումների վրա։ The post Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը. Միրզոյանը՝ թուրք-ադրբեջանական հարաբերությունների հնարավոր վատթարացման մասին appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը. Միրզոյանը՝ թուրք-ադրբեջանական հարաբերությունների հնարավոր վատթարացման մասին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

Հայ գերիների հարցով երրորդ երկրներին դիմել ենք. կա՛մ հրաժարվել են, կա՛մ իրենց ասել են հեռու խաղացեք. Միրզոյան
Azg / 2 hours ago

Հայտնի չէ իրավական որևէ մեխանիզմ, որով ԵԱՏՄ անդամ x պետությունները կարող են y-ին հանել ԵԱՏՄ-ից. ԱԳՄԱ նախարար
Azg / 3 hours ago

Գալու են, ID-ն ճտցնեն, սկաներով անցնեն, գնան. կասկածելի իրավիճակի դեպքում back office-ում նստած է մեր սահմանապահը. Միրզոյան
Azg / 3 hours ago

Եթե ռուսական կողմը որոշի հանկարծ գազի գինը բարձրացնել միակողմանի, չգիտեմ՝ դա որքանով է գործընկերային. Միրզոյան
Azg / 3 hours ago
Related coverage

Փաշինյանի «մրցակցային ընտրությունների» թեզն իրականում որևէ կապ չունի ժողովրդավարության հետ. Սուրենյանց
168 Jham / 5 minutes ago

«Սթրես-թեստ», ապոկալիպտիկ ապագա. ԵԱՏՄ սկանդալային զեկույցը՝ իշխանության և ընդդիմության աչքերով
5TV Armenia / 7 minutes ago

Գլուխս չարդուկեք. կոնկրետ հարց եմ տալիս՝ մեր քաղաքացիներն ու բեռները Ադրբեջանով ո՞նց են անցնելու
168 Jham / 7 minutes ago

Խամենեին և Ղալիբաֆը քննարկել են Իրան-ԱՄՆ հակամարտությունը
Sputnik Armenia / 9 minutes ago