ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեն Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը։«Հին դրվագներով քննություն է իրականացվում։ Գույքերի օտարման համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցել է»,–ասաց փաստաբանը։Նրա խոսքով` տնային կալանքում գտնվող Ղուկասյանին այսօր տեղափոխել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որից հետո վերադարձրել են բնակության վայր։«Ղուկասյանը որևէ դիրքորոշում չի հայտնել, ցուցմունք չի տվել»,–ասաց Հայրապետյանը։Նա ընդգծեց, որ նոր մեղադրանքը կապված է 2000–ականների սկզբին գույքի օտարման հետ։Հիշեցնենք՝ 2025թ–ի հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց։Հոկտեմբերի 26-ին, հայտնի դարձավ, որ Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել Հայաստանի` այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ մտքերի համար։ ՔԿ–ն նոյեմբերի 21-ին հայտնեց, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը)։Փաստաբան Արամայիս Հայրապետյանը դեկտեմբերի 30-ին հայտնեց, որ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը 2 հոդվածով դադարեցվում է։Այս տարվա հունիսի 5–ին հայտնի դարձավ, որ Ղուկասյանի նկատմամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության մեղադրանք է ներկայացվել։ Հունիսի 26–ին Ղուկասյանի նկատմամբ 4–րդ հանրային քրեական հետապնդումը հարուցվեց։Հուլիսի 17–ին նրա կալանքը փոխարինվեց տնային կալանքով` 15 մլն դրամ գրավի և բացակայելու արգելքի համակցմամբ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել. նրան տարել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Փաստաբանի խոսքով` Ղուկասյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 2000–ականների սկզբին գույքի օտարման հետ։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Խամենեին և Ղալիբաֆը քննարկել են Իրան-ԱՄՆ հակամարտությունը
Sputnik Armenia / 9 minutes ago

Ռուսաստանն ու Չինաստանը նախապատրաստվում են դեպի Մարս համատեղ առաքելությանը
Sputnik Armenia / 12 minutes ago

Иллюзии уступают место болезненной реальности: Манасерян — о метаниях Еревана
Sputnik Armenia / 18 minutes ago

Двух сторонниц "Сильной Армении" отправили под домашний арест на два месяца
Sputnik Armenia / 38 minutes ago
Related coverage

Արարատ Միրզոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Factor.am / 5 minutes ago

Զելենսկին պատրաստ է սառեցնել ռազմաճակատի գիծը՝ պшտերազմը դադարեցնելու համար
ArmLur / Zhoghovurd / 7 minutes ago

Փաշինյանն անվերջ շարունակում է պատերազմը. Մարինե Պետրոսյան
Aravot / 10 minutes ago

Թրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերին
24TV / 24News / 10 minutes ago