Չեմպիոնների լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի լիգայի փուլի 3-րդ տուրում Միլանի «Ինտերը» հոկտեմբերի 21-ին «Սան Սիրո» մարզադաշտում կհյուրընկալի Դոնեցկի «Շախտյորին»։ Առաջին երկու տուրերից հետո «ներաձուրիները» դեռևս միավոր չեն վաստակել, մինչդեռ ուկրաինական ակումբն անպարտելի է և իր ակտիվում ունի 4 միավոր։ Դիմակայությանն ընդառաջ՝ միլանյան գրանդի պաշտոնական կայքը ծավալուն հոդված է հրապարակել՝ հատուկ անդրադարձ կատարելով Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին, ում համար առաջիկա հանդիպումը բացառիկ նշանակություն ունի։ Հենրիխ Մխիթարյանը՝ կապող օղակ երկու ակումբների միջև Ինչպես ընդգծում է «Ինտերի» պաշտոնական կայքը, առաջիկա հանդիպումը յուրահատուկ իրադարձություն է լինելու Հենրիխ Մխիթարյանի համար. հայ կիսապաշտպանն այս դիմակայության ողջ պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է, ով պաշտպանել է թե՛ «Ինտերի», թե՛ «Շախտյորի» գույները։ Ավելին՝ նա առաջին անգամ է միլանյան ակումբի մարզաշապիկով խաղադաշտ դուրս գալու իր նախկին թիմի դեմ։ «Ինտերի» մամուլի ծառայությունը հիշեցրել է հայ ֆուտբոլիստի փառահեղ ուղին երկու ակումբներում. «Շախտյոր» (2010–2013 թթ.). Հենց դոնեցկյան ակումբում անցկացրած տարիները Մխիթարյանի համար ցատկահարթակ դարձան դեպի եվրոպական ֆուտբոլի էլիտա։ «Հանքափորների» կազմում նա անցկացրել է 106 հանդիպում, դարձել 44 գոլի հեղինակ և նվաճել 7 տիտղոս (Ուկրաինայի 3 չեմպիոնություն, 3 գավաթ և 1 Սուպերգավաթ)։ «Ինտեր» (2022 թ.-ից առ այսօր). 2022 թվականի ամռանը միանալով «ներաձուրիներին»՝ Մխիթարյանն առանցքային դերակատարում է ունեցել թիմի վերջին տարիների հաջողություններում։ Միլանյան գրանդի կազմում նա արդեն անցկացրել է 191 հանդիպում, խփել 12 գոլ և նվաճել 6 տիտղոս (Ա Սերիայի 2 չեմպիոնություն, Իտալիայի 2 գավաթ և 2 Սուպերգավաթ)։ «Երկու ակումբների հետ ունեցած այս կապն էլ ավելի խորհրդանշական է դարձնում հանդիպումը հայ կիսապաշտպանի համար, ով իր կարիերայի երկու կարևորագույն գլուխներն անցկացրել է հենց Ուկրաինայում և Իտալիայում»,- գրում է ակումբի կայքը։ Դիմակայության պատմությունը. անպարտելի «Ինտերը» Եվրագավաթներում թիմերը միմյանց դեմ մրցել են 7 անգամ (բոլորն էլ՝ 21-րդ դարում)։ Վիճակագրությունը խոսում է հօգուտ «Ինտերի»՝ 3 հաղթանակ և 4 ոչ-ոքի, խփած 10 և բաց թողած ընդամենը 1 գնդակ. 2005/06 թթ. ՉԼ որակավորման 3-րդ փուլ. Առաջին բախումը կայացել է 2005-ի ամռանը, երբ «Շախտյորը» գլխավորում էր «Ինտերի» նախկին մարզիչ Միրչա Լուչեսկուն։ Հյուրընկալվելիս «Ինտերը» հաղթել է 2:0 հաշվով՝ շնորհիվ Օբաֆեմի Մարտինսի և Ադրիանոյի փայլուն համագործակցության ու գոլերի։ Պատասխան խաղում՝ դատարկ տրիբունաների ներքո, գրանցվել է 1:1 հաշիվը (Ալվարո Ռեկոբա – Էլանո)։ 2019/20 թթ. Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ. 15 տարվա դադարից հետո՝ համավարակով պայմանավորված Դյուսելդորֆի դատարկ մարզադաշտում, Անտոնիո Կոնտեի գլխավորած «Ինտերը» 5:0 հաշվով ջախջախել է մրցակցին․ դուբլի հեղինակ են դարձել Լաուտարո Մարտինեսն ու Ռոմելու Լուկակուն, մեկ գոլ էլ խփել է Դանիլո Դ’Ամբրոզիոն։ 2020/21 և 2021/22 թթ. ՉԼ խմբային փուլ. Այս խաղարկություններում թիմերը երեք անգամ անընդմեջ գոլազուրկ ոչ-ոքի (0:0) են գրանցել։ «Անեծքը» կոտրվել է 2021 թ. նոյեմբերի 24-ին «Սան Սիրոյում», երբ Սիմոնե Ինձագիի թիմը Էդին Ջեկոյի դուբլի (61′, 67′) շնորհիվ հաղթել է 2:0 հաշվով և 10 տարվա դադարից հետո առաջին անգամ դուրս եկել ՉԼ փլեյ-օֆֆ։ Հավելենք, որ «Ինտեր» – «Շախտյոր» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։ Հանդիպումը կսպասարկի գերմանական մրցավարական անձնակազմը՝ Հարմ Օսմերսի գլխավորությամբ։ Աղբյուրը՝ Armsport.am : –00—ՅՄ The post Միակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասին appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Միակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասին
Չեմպիոնների լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի լիգայի փուլի 3-րդ տուրում Միլանի ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Ի՞նչ եք մեզ մանանա «վաճառում», TRIPP-ը ձեր և միայն ձեր պարտության հետևանքն է. Ռուբեն Մելքոնյան
24TV / 24News / 18 minutes ago

Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է
24TV / 24News / 41 minutes ago
Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը
24TV / 24News / 41 minutes ago

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը
24TV / 24News / 54 minutes ago
Related coverage

Իսրայել Հակոբկոխյան․ ԽՍՀՄ-ի վեցակի և աշխարհի չեմպիոնի մարզական ուղին
Alpha News / 33 minutes ago

Կրիշտիանու Ռոնալդուն կարող է ձեռք բերել «Ալ Նասրի» բաժնետոմսերի մինչև 20 տոկոսը
Shant News / 37 minutes ago

Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և անձամբ ներկայացնել իմ նվաճած RAF-ի չեմպիոնական գոտին. Արսեն Հարությունյան
Shant News / 1 hour ago

Խաչիկ Բաբայանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում է․ Հայաստանը ևս մեկ մեդալ է ապահովել
Alpha News / 2 hours ago