Ռուսական կողմի՝ գազի գինը հնարավոր միակողմանի բարձրացնելու հարցը պետք է դիտարկել հայ-ռուսական տնտեսական և ռազմավարական հարաբերությունների ամբողջ շրջանակում։ Լագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։ Նախարարը հարց է բարձրացրել՝ նման քայլը որքանով գործընկերային կլինի և կարտացոլի երկու երկրների հարաբերությունները։ «Վնասներ՝ անշուշտ։ Եթե ռուսական կողմը որոշի հանկարծ գազի գինը բարձրացնել միակողմանի, չգիտեմ՝ դա որքանով է գործընկերային և արտացոլում մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ»,– ասել է նախարարը՝ պատասխանելով գազի հնարավոր թանկացման հետևանքների վերաբերյալ հարցին։ Նախարարը միաժամանակ ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները չեն սահմանափակվում գազի գնով։ Նա հիշատակել է համագործակցության տարբեր ուղղություններ ու ռազմավարական նշանակության ակտիվներ՝ առաջարկելով հնարավոր քննարկումն անցկացնել ամբողջ հարաբերությունների շրջանակում։ «Հայաստան-Ռուսաստան տնտեսական և ռազմավարական բնույթի հարաբերություններում շատ գործոններ կան։ Վերցնել մեկ հատ բաղադրիչ՝ գազի գին ․․․ Ես առաջարկում եմ, որ եթե այդպես ենք նայում, գուցե ամբողջ ասպեկտով մի հատ ամբողջը քննարկենք, կմտածենք, կորոշենք, կհասկանանք»,– նշել է Միրզոյանը։ Նրա խոսքով՝ արդեն կա նախնական ընկալում, որ կողմերը պետք է միասին նստեն և գույքագրեն առկա հարաբերություններն ու համագործակցության բաղադրիչները։ Մանրամասները` տեսանյութում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՌԴ-ն գազի գինը եթե միակողմանի բարձրացնի, ինչքանո՞վ է գործընկերային. Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Արարատ Միրզոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Factor.am / 3 minutes ago

Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 20 minutes ago

Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է ՔՊ իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի
Factor.am / 20 minutes ago

Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Factor.am / 29 minutes ago
Related coverage

Փաշինյանի «մրցակցային ընտրությունների» թեզն իրականում որևէ կապ չունի ժողովրդավարության հետ. Սուրենյանց
168 Jham / 4 minutes ago

«Սթրես-թեստ», ապոկալիպտիկ ապագա. ԵԱՏՄ սկանդալային զեկույցը՝ իշխանության և ընդդիմության աչքերով
5TV Armenia / 5 minutes ago

Գլուխս չարդուկեք. կոնկրետ հարց եմ տալիս՝ մեր քաղաքացիներն ու բեռները Ադրբեջանով ո՞նց են անցնելու
168 Jham / 5 minutes ago

Խամենեին և Ղալիբաֆը քննարկել են Իրան-ԱՄՆ հակամարտությունը
Sputnik Armenia / 7 minutes ago