Սփյուռքում կան ավանդական կառույցներ, որոնց դիրքորոշումը հակասում է ՀՀ շահերին . Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Լևոն Սարդարյանն ու գլխավոր հանձնակատարը զրուցում են Սփյուռքի, Հայաստան–Սփյուռք կապերի մասին։ Սինանյանի խոսքով, Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա կարող են ներազդել միայն ՀՀ քաղաքացիները։