Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆին տեղեկացրել է Ռուսաստանի պատրաստակամության մասին՝ նոյեմբերի 10-ին վերսկսելու Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները: Այս մասին, РИА Новости -ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նա հավելել է, որ այս թեման վերաբերում է Ռուսաստանի և Ուկրաինայի համար անվտանգության համակարգի կառուցմանը հակամարտության ավարտից հետո։ Ուիթքոֆը նշել է, որ եռակողմ բանակցությունները վերսկսելու ՌԴ որոշումը մեծ գոհունակությամբ կընդունվի Թրամփի կողմից։ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը Պուտինի և Ուիթքոֆի զրույցի կենտրոնական թեման է եղել։ ԱՄՆ բանագնացը նշել է եվրոպացիների և Կիևի կողմից կարգավորման նոր մոտեցումները, չնայած դրանք գործնականում քիչ օգուտ կբերեն բանակցություններին։ Պուտինն Ուիթքոֆին ներկայացրել է նաև շփման գծում տիրող իրավիճակի պատկերը, որտեղ նախաձեռնությունն ամբողջությամբ իրենց ձեռքում են պահում ռուսական զորքերը ։ Զրուցակիցները մանրամասն քննարկել են Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև խոշորածավալ տնտեսական նախագծերի իրականացման հնարավորությունը։ Քուշները տեսակապի միջոցով կարողացել է կիսվել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպման ժամանակ քննարկված հարցերի վերաբերյալ իր գնահատականներով։