Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Ստեփանավանում, վկայում է մի բանի մասին. իշխանությունները նույնպես գիտակցում են, որ պարտվելու են։ Այս մասին դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ ««Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու Արսեն Գևորգյանի և 14 համակիրների ձերբակալությունը ցույց է տալիս, որ իշխանությունները գիտակցել են իրենց պարտության անխուսափելիությունը և ստիպված են եղել դիմել նման քայլերի»,- ասել է նա։ Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ եթե նախկինում ընդդիմադիր գործիչներին ձերբակալում կամ կալանավորում էին ընտրություններից հետո, ապա այժմ իշխանությունների վախերն այն աստիճանի են հասել, որ նույնիսկ չեն սպասում ընտրությունների արդյունքներին։ «Արդեն այս գլխից փորձում են ամեն կերպ մեկուսացնել ընդդիմադիրներին ընտրական գործընթացից։ Ընտրություններին մնացել է ընդամենը 3-4 օր, թեկնածուն արդեն առաջադրված էր, և փաստացի կալանավորման որոշում է կայացվում։ Այդուհանդերձ, մենք շարունակելու ենք մեր պայքարը, և անկասկած, «Ուժեղ Հայաստանը» հաղթելու է Ստեփանավանում»,- հայտարարել է Տիգրան Աբրահամյանը։ The post Սա իշխանությունների վախերի դրսևորումն է․ Տիգրան Աբրահամյանը՝ Ստեփանավանի դեպքերի մասին appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սա իշխանությունների վախերի դրսևորումն է․ Տիգրան Աբրահամյանը՝ Ստեփանավանի դեպքերի մասին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Ադրբեջանցուն կվերադարձնեն. Փաշինյանը պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների
Alpha News / 1 hour ago

Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ՈՒՂԻՂ
Alpha News / 2 hours ago

Կրասնոդարի Գալիցկու զբոսայգին՝ ժամանակակից քաղաքային միջավայրի գլխավոր խորհրդանիշ
Alpha News / 3 hours ago

Հայոց լեզվի ուսուցչուհի Անի Մալխասյանը Կրիմսկում արժանացել է «Տարվա ուսուցիչ» կոչմանը
Alpha News / 4 hours ago
Related coverage

#ՀԻՄԱ. ԴԱՏԱԽԱԶԸ ՄԻՋՆՈՐԴԵԼ Է ՔՆՆԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՀԱՐՑԸ. ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ
24TV / 24News / 41 minutes ago

Կկարողանա՞ Փաշինյանը համոզել Քոչարյանի և Կարապետյանի ընդդիմությանը.կողմերն արձագանքում են վարչապետին
Factor.am / 1 hour ago

Գրպանից գումար հանելը ենթադրո՞ւմ է ընտրակաշառք, ամոթ չի՞. Դավիթ Ղազինյան
Factor.am / 2 hours ago

Օրենքը պիտի կիրառվի իշխանության և ընդդիմության աջակիցների նկատմամբ՝ հավասար․ Արփինե Հովհաննիսյան
Factor.am / 2 hours ago