Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 10-ի վճռով մասնակի բավարարել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի ժառանգների և նրան փոխկապակցված անձանց։ Հակակոռուպցիոն դատարանի վճռի դեմ Գլխավոր դատախազության և պատասխանողների կողմից ներկայացվել էին վերաքննիչ բողոքներ, որոնք մասնակի բավարարել էին։ Վերաքննիչ դատարանի 2026 թվականի հուլիսի 3-ի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքները Վճռաբեկ դատարանի 2026 թվականի հոկտեմբերի 14-ի որոշումներով վարույթ չեն ընդունվել։ Այսպիսով, օրինական ուժի մեջ մտած դատական ակտով՝ Մանվել Գրիգորյանի ժառանգներից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվեն՝ · 9 անշարժ գույք (2023 թվականի դրությամբ՝ անշարժ գույքերի ընդհանուր շուկայական արժեքը կազմել է 811,400,000 դրամ), · 6 շարժական գույք, · 18,371,325 դրամի ավանդ, · 300,049,322 դրամի փոխառություն, · 17,135,233 դրամ, · «ԷՄ-ԷՆ-ԺԻ» ՍՊ ընկերության 15,9456% բաժնեմասը։ Անշարժ գույքերն են՝ 1. Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի փողոցի 109/45 տարածքը, 2. Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Ալավերդյան փողոցի 1-ին փակուղու 3 բնակելի տունը, 3. Արմավիրի մարզի Արշալույս համայնքի 21 փողոցի 32 կիսակառույց բնակելի տունը, 4. Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Վ.Սարգսյան փողոցի 24/1 բնակելի տունը, 5. Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Անդրանիկ թաղամասի 1 բնակելի տունը, 6. Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Չարենց 1-ին թաղամասի 262 բնակելի տունը, 7. Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Ա.Մանուկյան թաղամասի 197 կիսակառույց բնակելի տունը, 8. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի Զ.Անդրանիկի պողոտայի 80/2 հասարակական կառուցապատման հողամասը, 9. Արմավիրի մարզի Արշալույս համայնքի 17 փողոցի 4 հողամասը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց. Գլխավոր դատախազություն

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածուն երկու ամսով կալանավորվել է
Shant News / 9 minutes ago

Գազի թանկացում, արտահանման անկում․ ի՞նչ գին կարող է ունենալ Հայաստանի եվրոպական ուղին
Shant News / 10 minutes ago

ՀՀ ԱԳՄԱ նախարարի զեկույցն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում. ԹՐԻՓՓ վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր
Shant News / 15 minutes ago

Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և անձամբ ներկայացնել իմ նվաճած RAF-ի չեմպիոնական գոտին. Արսեն Հարությունյան
Shant News / 24 minutes ago
Related coverage

What is the Yerevan butterfly, the logo for COP17?
CivilNet / 21 minutes ago

Representatives of the Human Rights Defender’s Office visited Armavir Penitentiary Institution
Aravot / 1 hour ago

Բա «գռիզիտ» էիք անում ռուսների հետ, բանը բանից անցավ, հիմա ասում եք՝ Լադիմիրիչ, ճիշտ չեք հասկացել
24TV / 24News / 1 hour ago

«2 տարի է չենք աշխատում. հույսներս թոշակի վրա ապրում ենք». Հրազդան ցեմենտի աշխատակից
ArmLur / Zhoghovurd / 2 hours ago