«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը․ «Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից 4 օր առաջ՝ այսօր, ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Ձերբակալությունից ժամեր անց տարածվել է տեսանյութ։ Տեղեկացնում ենք, որ հերթական անգամ քաղաքական նկատառումներով տարածված տեսանյութը նպատակ ունի մոլորեցնելու մեր հայրենակիցներին։ Նախընտրական քարոզչությունը կազմակերպելու նպատակով օգտագործվում են ֆինանսական միջոցներ, ինչի վերաբերյալ թափանցիկ հաշվետվություններ են ներկայացրել ընտրական հանձնաժողով: Եվս մեկ անգամ շեշտում ենք՝ սա ժողովրդավարություն չէ։ Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է, երբ մեղադրանքները հնչում են նախքան փաստերի հաստատումը։ Մենք հերթական անգամ ականատես ենք լինում նույն հակաժողովրդավարական գործելաոճին, որի համար եվրոպական կառույցները քննադատեցին Փաշինյանի իշխանությանը հունիսյան համապետական ընտրություններից հետո։ Բնականաբար, ՔՊ-ական իշխանությունն իր այս գործելաոճով հերթական անգամ փորձում է արատավորել «Ուժեղ Հայաստան» կուսակցության բարի համբավը և արդարացնել իր՝ վրա հասնող պարտությունը: Այս գործելաոճը փաստում է նաև, որ Նիկոլ Փաշինյանը գիտակցում է` առանց արհեստական միջամտությունների արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել: Սիրելի’ ստեփանավանցիներ, իշխանությունը այսկերպ փորձում է թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան»: –00—ՅՄ The post Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Թրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերին
24TV / 24News / 10 minutes ago

Ուիթքոֆը Պուտինի հետ բանակցությունները կառուցողական է անվանել
24TV / 24News / 18 minutes ago

Թրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովում
24TV / 24News / 24 minutes ago

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել
24TV / 24News / 38 minutes ago
Related coverage

Փաշինյանի «մրցակցային ընտրությունների» թեզն իրականում որևէ կապ չունի ժողովրդավարության հետ. Սուրենյանց
168 Jham / 6 minutes ago

«Սթրես-թեստ», ապոկալիպտիկ ապագա. ԵԱՏՄ սկանդալային զեկույցը՝ իշխանության և ընդդիմության աչքերով
5TV Armenia / 7 minutes ago

Գլուխս չարդուկեք. կոնկրետ հարց եմ տալիս՝ մեր քաղաքացիներն ու բեռները Ադրբեջանով ո՞նց են անցնելու
168 Jham / 7 minutes ago

Խամենեին և Ղալիբաֆը քննարկել են Իրան-ԱՄՆ հակամարտությունը
Sputnik Armenia / 9 minutes ago