Պետական գույքի կառավարման կոմիտեն նախատեսվում է վերանվանել Պետական կառավարման ակտիվների կոմիտե, իսկ Ջրային կոմիտեն՝ Հողի և ջրի կոմիտե։ Երկու կառույցներն էլ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությունից կփոխանցվեն Կառավարության ենթակայությանը։ Համապատասխան օրենսդրական փաթեթը հոկտեմբերի 21-ին դրական եզրակացություն է ստացել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ «Փաթեթի ընդունումը պայմանավորված է Պետական գույքի կառավարման կոմիտեն և Ջրային կոմիտեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությունից ՀՀ Կառավարության ենթակայությանը փոխանցելու, ինչպես նաև Պետական գույքի կառավարման կոմիտեն Պետական կառավարման ակտիվների կոմիտեի, իսկ Ջրային կոմիտեն՝ Հողի և ջրի կոմիտե վերանվանելու անհրաժեշտությամբ։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 21-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով։ Առնակ Ավետիսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ։ Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Նոնա Հովհաննիսյանը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել փաթեթին՝ դրական գնահատելով առաջարկվող փոփոխությունները։ Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին։ Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում։ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ-ում որպես Հանրային ծառայողի օր սահմանել հունիսի 23-ը։ Այն կլինի աշխատանքային օր։ Նախագծով հանրային ծառայության տեսակների և մասնագիտությունների միջև առկա տարբերությունները պահպանելով՝ առաջարկվում է սահմանել մեկ առաքելության շուրջ դրանց միասնականության կարևորությունը։ Խորհրդանշական օրվա նպատակն է ընդգծել հանրային ծառայողի առանցքային դերը պետական կառավարման արդյունավետության բարձրացման, հասարակական պահանջմունքների ու կարիքների վրա խարսխված հանրային շահի սպասարկման գործում։ Վերոնշյալ դրույթն ամրագրված է նաև Կառավարության 2026-2031 թվականների ծրագրում։ Առաջին ընթերցման հիմնական կարգավորումները՝ այստեղ: ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծում բովանդակային փոփոխություններ չեն եղել: Նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը»։ The post Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեները կվերանվանվեն և կանցնեն Կառավարության ենթակայության տակ appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեները կվերանվանվեն և կանցնեն Կառավարության ենթակայության տակ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն կալանավորվել է | azatutyun.am
Infocom / 1 hour ago

COP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերը
Infocom / 2 hours ago

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց
Infocom / 3 hours ago

Google Ads Sales Representative Հայաստանում. ԱԲ, տվյալներ և բիզնեսի զարգացման նոր հնարավորություններ
Infocom / 3 hours ago
Related coverage

Փաշինյանի «մրցակցային ընտրությունների» թեզն իրականում որևէ կապ չունի ժողովրդավարության հետ. Սուրենյանց
168 Jham / 5 minutes ago

«Սթրես-թեստ», ապոկալիպտիկ ապագա. ԵԱՏՄ սկանդալային զեկույցը՝ իշխանության և ընդդիմության աչքերով
5TV Armenia / 6 minutes ago

Գլուխս չարդուկեք. կոնկրետ հարց եմ տալիս՝ մեր քաղաքացիներն ու բեռները Ադրբեջանով ո՞նց են անցնելու
168 Jham / 6 minutes ago

Խամենեին և Ղալիբաֆը քննարկել են Իրան-ԱՄՆ հակամարտությունը
Sputnik Armenia / 8 minutes ago