ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է ՌԴ-ի կողմից ամերիկացի Սթիվեն Հաբարդի ազատ արձակումը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկացու ազատ արձակման մասին հայտնել էր Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ հանդիպման ժամանակ։ «Ռուսաստանում Ջո Բայդենի վարչակազմի օրոք՝ չորս տարի առաջ ձերբակալված Սթիվեն Հաբարդը հենց նոր ազատ է արձակվել բանտից՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքով, որն անցյալ շաբաթ հեռախոսազրույցի ընթացքում անձամբ դիմել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Սթիվենն արդեն վերադառնում է հայրենիք և շուտով կմիանա իր ընտանիքին։ Միացյալ Նահանգները, հարգանք ցուցաբերելով նախագահ Թրամփի նկատմամբ, պարտավոր չի եղել դրա դիմաց որևէ բան տրամադրել։ Ռուսաստանի համար սա աննախադեպ իրավիճակ է։ Ազատ արձակման համար փոխանակման անհրաժեշտություն չի եղել։ Այս կարևոր վերադարձը պետք է տեղի ունենար շատ ավելի վաղ՝ Բայդենի վարչակազմի օրոք, որը Կրեմլի հետ բանակցություններում որևէ արդյունքի չհասավ։ Սթիվենն արդեն վերադառնում է հայրենիք։ Բարի վերադարձ, Սթիվե՛ն։ Ուրախ ենք, որ վերադառնում ես»,- հայտարարել է նախագահ Թրամփը իր Truth Social-ում։ Ավելի վաղ Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ԱՄՆ քաղաքացի Հաբարդն արդեն գտնվում է Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում։ Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է. «Ընդհանուր առմամբ, փոխանակումների և նմանատիպ հարցերի շուրջ շփումները հատուկ ծառայությունների միջև մշտական հիմունքներով շարունակվում են, սակայն այս դեպքում նախագահը կրկին նման որոշում է կայացրել՝ ելնելով մարդասիրական նկատառումներից»։ 2024 թվականին Մոսկվայի քաղաքային դատարանը Հաբարդին դատապարտել էր 6 տարի 10 ամիս ժամկետով ազատազրկման՝ Ուկրաինայի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Միչիգան նահանգում ծնված Հաբարդը մեղավոր էր ճանաչվել որպես վարձկան զինված հակամարտությանը մասնակցելու մասին հոդվածով։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Ընթանում է Պուտին-Ուիթկոֆ հանդիպումը․ ՌԴ նախագահը հայտնել է Ուկրաինայի կողմից կռված ամերիկացու ազատ արձակման մասին
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թրամփը մեկնաբանել է վարձկանության գործով ՌԴ-ում դատապարտված ամերիկացու ազատ արձակումը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
Factor.am / 33 minutes ago

TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
Factor.am / 47 minutes ago

Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 1 hour ago

Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին
Factor.am / 1 hour ago
Related coverage

Մեկնարկում է HAYRIK HARVEST միջազգային նախագիծը. տարբեր երկրներից կհրավիրվեն հայտնի շեֆ-խոհարարներ
Public Television of Armenia — 1Lurer / 16 minutes ago

Суд частично удовлетворил иск о конфискации имущества родных покойного генерала Григоряна
Sputnik Armenia / 20 minutes ago

Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնnւթյան ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
168 Jham / 21 minutes ago

Հարստացված ուրանը դուրս չի բերվի Իրանից. Ռեզայի
1in.am / 21 minutes ago