Զեկույցը երեկ է հրապարակվել, բավականին ծավալուն փաստաթուղթ է։ Մենք ծանոթանում ենք, վերլուծում ենք և վստահ եղեք, որ կձևավորենք ՀՀ վարքագիծը և դիրքորոշումը, լրագրողների հետ այսօրվա ճեպազրույցում հայտարարեց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունը կասեցնելու մասին զեկույցին։ Ըստ նախարարի՝ իրենց հայտնի չէ իրավական որևէ մեխանիզմ, որով ԵԱՏՄ անդամ x թվով պետությունները կարող են y-ներին հանել ԵԱՏՄ-ից, նույնիսկ սառեցման մեխանիզմ կիրառել։ «Մենք կուսումնասիրենք, ռեակցիա կտանք ցանկացած պարագայում։ Անշուշտ, մեր քաղաքացիների բարեկեցությունը, տնտեսական շահերը, ավանդական կապերը ՌԴ-ի և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ մեզ համար կարևոր են, բայց կա մի բան, որը գերկարևոր է, դա ՀՀ ինքնիշխանությունն ու անկախությունն է։ Հետևաբար, մեր դիրքորոշումը պայմանավորված կլինի սրանով»,- ասաց նա։ The post Հայտնի չէ իրավական որևէ մեխանիզմ, որով ԵԱՏՄ անդամ x պետությունները կարող են y-ին հանել ԵԱՏՄ-ից. ԱԳՄԱ նախարար appeared first on Ազգ .