ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Բերդի տեղամասի ծառայողները կանխարգելիչ-հսկողական միջոցառումների ընթացքում ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Հորսեր» կոչվող տարածքում հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա։ Վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չի ներկայացրել։ Էկոպարեկների բացատրական աշխատանքների արդյունքում վարորդ Ս. Ա.-ն խոստովանել է, որ հասցրել է հատել երեք կանգուն ծառ։ Հատված ծառերի կոճղերը համարակալվել են, ավտոմեքենան տեղափոխվել է «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածք։ Դեպքի առնչությամբ կազմվել են օրենսդրության խախտման և վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ։ Էկոպարեկային ծառայողները շարունակում են անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացնել կանխարգելիչ-հսկողական միջոցառումներ՝ իրավախախտումները ժամանակին բացահայտելու, ապօրինի գործողությունները կանխելու և բուսական ու կենդանական աշխարհի պահպանությունն ապահովելու նպատակով: —00—ՄԱ The post Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա appeared first on 24News .