Հայաստանի անդամակցությունը Խաղաղության խորհրդին բխում է մեր հավասարակշռված արտաքին քաղաքականությունից և առաջնահերթություններից: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 21-ի նիստում անդրադառնալով Խաղաղության խորհրդի ստեղծմանն ու Հայաստանի անդամակցությանը։ Նախարարը նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-ին Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում՝ որպես հիմնադիր անդամ, ստորագրել է Խաղաղության խորհրդի ստեղծման կանոնադրությունը։ Խորհրդի ստեղծման գաղափարը քննարկվել էր դեռևս 2025 թվականի հոկտեմբերին Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում տեղի ունեցած Մերձավոր Արևելքի գագաթնաժողովի ընթացքում։ Ներկայում Խաղաղության խորհուրդն ունի 28 անդամ պետություն։ Խորհրդի կանոնադրության համաձայն՝ անդամակցությունը սահմանվում է երեք տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ։ Այս սահմանափակումը չի տարածվում այն պետությունների վրա, որոնք խորհրդին հատկացնում են ավելի քան 1 միլիարդ դոլար։ Խորհրդի մանդատը բխում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2803 բանաձևից։ Դրա գործունեությունը չի սահմանափակվում աշխարհագրական սահմաններով, իսկ ֆինանսական հատկացումներն իրականացվում են կամավորության սկզբունքով։ Յուրաքանչյուր անդամ պետություն խորհրդում ունի մեկ ձայնի իրավունք։ Անդրադառնալով Հայաստանի անդամակցության նշանակությանը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է նաև Հայաստան-Ամերիկա երկկողմ հարաբերությունների կարևորությունը։ Նրա խոսքով խաղաղության հաստատումը, ժողովուրդների շահերի պաշտպանությունը, խաղաղությունից բխող օգուտներն ու մարդկանց բարեկեցության ապահովումը համահունչ են ինչպես Հայաստանի առաջնահերթություններին, այնպես էլ Խաղաղության խորհրդի կանոնադրական նպատակներին։ «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայաստանի անդամակցությունը Խաղաղության խորհրդին բխում է մեր հավասարակշռված արտաքին քաղաքականությունից. Արարատ Միրզոյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Ինչպիսի պայքար կլինի Իջևանի ընտրություններում․ զրույց համայնքապետի թեկնածու Լևոն Վարդապետյանի հետ
Shant News / 18 minutes ago

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր
Shant News / 22 minutes ago

SHANTNEWS
Shant News / 31 minutes ago

Կրիշտիանու Ռոնալդուն կարող է ձեռք բերել «Ալ Նասրի» բաժնետոմսերի մինչև 20 տոկոսը
Shant News / 34 minutes ago
Related coverage

Ուիտկոֆը հայտարարել է տեխնիկական մակարդակով ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի առաջիկա շփման մասին
Sputnik Armenia / 21 minutes ago

TRIPP taking too long, Armenia’s top diplomat admits
CivilNet / 31 minutes ago

Armenia’s foreign minister has addressed Azerbaijan’s continued hostile rhetoric
CivilNet / 31 minutes ago

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է Ռիոյի երեք կոնվենցիաների՝ Կլիմայի փոփոխության, Կենսաբազմազանության և Անապատացման դեմ պայքարի միջև փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը
Aravot / 1 hour ago