ՆԳՆ քրեական ոստիկանության Երևան քաղաքի և Կոտայքի մարզային վարչությունների ծառայողները համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել։ Իրացնելով Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունը՝ քրեական ոստիկանները Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և «Կիա Ֆորտե» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Կոտայքի մարզային վարչություն են տեղափոխել Երևան քաղաքի բնակիչ 42-ամյա տղամարդուն։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 8 փաթեթ՝ ընդհանուր 24,4 գրամ քաշով։ Բացատրական աշխատանքի արդյունքում 42-ամյա տղամարդը հայտնել է, որ թմրամիջոցը իրացնելու նպատակով ձեռք է բերել տելեգրամյան հարթակի միջոցով։ Հայտնել է նաև, որ նույն օրը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում արդեն իսկ տեղադրել է 22 փաթեթ, որոնք նրա մատնանշած վայրերում քրեական ոստիկանները հայտնաբերել են։ Երևանի բնակիչ 42-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Կատարվում է նախաքննություն։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Երևանի և Կոտայքի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածուն երկու ամսով կալանավորվել է
Shant News / 8 minutes ago

Գազի թանկացում, արտահանման անկում․ ի՞նչ գին կարող է ունենալ Հայաստանի եվրոպական ուղին
Shant News / 9 minutes ago

ՀՀ ԱԳՄԱ նախարարի զեկույցն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում. ԹՐԻՓՓ վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր
Shant News / 14 minutes ago

Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և անձամբ ներկայացնել իմ նվաճած RAF-ի չեմպիոնական գոտին. Արսեն Հարությունյան
Shant News / 23 minutes ago
Related coverage

What is the Yerevan butterfly, the logo for COP17?
CivilNet / 21 minutes ago

Representatives of the Human Rights Defender’s Office visited Armavir Penitentiary Institution
Aravot / 1 hour ago

Բա «գռիզիտ» էիք անում ռուսների հետ, բանը բանից անցավ, հիմա ասում եք՝ Լադիմիրիչ, ճիշտ չեք հասկացել
24TV / 24News / 1 hour ago

«2 տարի է չենք աշխատում. հույսներս թոշակի վրա ապրում ենք». Հրազդան ցեմենտի աշխատակից
ArmLur / Zhoghovurd / 2 hours ago