Դուք Հայաստանում եք գտնվում Երևանում անցկացվող COP17-ին մասնակցելու նպատակով։ Դուք իրավաբան եք, ով մեծ հնարավորություն է ունեցել իր մասնագիտական գործունեության ընթացքում առաջ մղել և ամրապնդել «շրջակա միջավայր և մարդու իրավունքներ» օրակարգը։ Ավելին, դուք զգալի ներդրում եք ունեցել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայում մարդու իրավունքների մոտեցումը ներառելու հարցում։ Նախ, անդրադառնանք այն հարցին, թե ի՞նչ կտա COP17-ը, մասնավորապես՝ «շրջակա միջավայր-մարդու իրավունքներ» օրակարգում։ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի նախաբանում նշվում է․ «Ճանաչելով նաև կանանց կենսական դերը կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման գործում և հաստատելով կանանց լիարժեք մասնակցության անհրաժեշտությունը կենսաբանական բազմազանության պահպանման քաղաքականության մշակման և իրականացման բոլոր մակարդակներում»։ Եկեք մասնավորեցնենք, թե ինչ նպատակներ են դրվում ասվածի ներքո և ինչպե՞ս է կոնվենցիայում կանանց դերն ու ներգրավվածությունը կարգավորվում։ Խոսվեց կանանց լիարժեք մասնակցության մասին։ Արդյո՞ք լիարժեք ու արդյունավետ մասնակցությունը հավասարեցվում են, և որո՞նք են մոնիտորինգային մեխանիզմներն ու չափման ինդիկատորները։ Կոնվենցիոն կարգավորմանը զուգահեռ կարևորվում է կոնվենցիայի կատարման պրակտիկան։ Տարբեր պետություններ արձանագրում են տարբեր արդյունքներ։ Եթե խմբավորենք արդյունքները, ապա որո՞նք են pacta sunt servanda սկզբունքի լիարժեք չկատարման պատճառներն ու հիմքերը։ Հիշատակենք Կունմինգ-Մոնրեալ կենսաբազմազանության գլոբալ շրջանակը, որն, ըստ էության, ամրագրեց գենդերազգայուն (գենդեր-արձագանքող) մոտեցումն այս հարցերում։ Ինչքանո՞վ են պետություններն այդ ուղերձները պրակտիկ լուծումների վերածել։ Իրավական ի՞նչ կարգավորումներ են անհրաժեշտ այսօր պետություններին «կանայք և կենսաբազմազանություն» օրակարգի պաշտպանությունը ամրապնդելու համար։ COP17-ը կարող է արձանագրել արդյունքներ՝ միտված կանանց առաջնորդությանը, գենդերային հավասարության հետ կապված հարցերին՝ սկսած նրանց լիարժեք մասնակցությունից մինչև կենսաբազմազանության ֆինանսավորման հարցերը։ «Ձեր փաստաբանի» տաղավարում իրավաբան Կլաուդիա Իտուարտե-Լիման է։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Ձեր փաստաբանը». Կենսաբազմազանություն և Կանանց իրավունքներ․ ի՞նչ կփոխի COP17-ը 21.10.2026
Comments
No comments yet — be the first to comment.
More from Public Radio of Armenia

Khachkar Studios publishes week #6 of weekly T•A•P reporting across 26 pilots
Public Radio of Armenia / 5 hours ago

Հայկական հեռուստակինոյի հիմնադիրը․ Երևանում բացվեց Ժիրայր Ավետիսյանի հուշատախտակը
Public Radio of Armenia / 6 hours ago

Հայկական հեռուստակինոյի հիմնադիրը․ Երևանում բացվեց Ժիրայր Ավետիսյանի հուշատախտակը
Public Radio of Armenia / 8 hours ago

«Առանց տողատակի»․ Հեռանալով ԵԱՏՄ–ից՝ Հայաստանը կարող է նախադեպ ստեղծել այլ պետությունների համար
Public Radio of Armenia / 8 hours ago
Related coverage

ՈւՂԻՂ․ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն
1in.am / 4 hours ago

Եթե ԱՄՆ-ն հարվածեց Իրանին, ԹՐԻՓՓ-ի ճակատագիրը կդառնա անորոշ. փորձագետ
24TV / 24News / 5 hours ago

Մասիսի քաղաքապետի քպ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Azg / 6 hours ago