Գազայից Հայաստան տեղափոխված փոքրիկները պատրաստվում են տուն վերադառնալ։ Շուրջ ինն ամիս տևած լոգիստիկ ու դիվանագիտական բարդ աշխատանքից հետո հասնելով Երևան՝ նրանք հայտնվել են հայ բժիշկների հոգատար ձեռքերում։ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում սրտի բարդ վիրահատություններից հետո երեխաներն արդեն ապաքինվել են, իսկ հիվանդանոցի անձնակազմին հրաժեշտ են տալիս հայերեն առաջին սովորած բառերով։