Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն այսօր լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ Շաքի մտած ադրբեջանցի զինծառայողը կարող էր մոլորված լինել, սակայն ընդգծեց, որ դեպքի հանգամանքներին չի տիրապետում։ Նրա խոսքով՝ անկախ նրանից՝ ադրբեջանցին մոլորվել է, փախել, թե միտումնավոր է եկել, տեղի է ունեցել հանցագործություն, և պետք է գործեն Հայաստանի օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերը։ Անդրադառնալով այսօր տարածված տեղեկություններին՝ հովվի՝ սահմանը հատելու և Հայաստանում հայտնվելու մասին՝ նախարարը նշեց, որ դեպքի վերաբերյալ այլ տեղեկություն չունի, բացի լրահոսում կարդացածից։ Հարցին՝ հնարավո՞ր է մոլորված հովվին գերիներով փոխանակել, ասաց․ Մոլորյալներին մոլորյալներով են փոխանակում՝ բարի կամքով և կառուցողական մթնոլորտով ։ Անի Աբաղյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մոլորյալներին մոլորյալներով են փոխանակում․ Միրզոյանը՝ գերիների փոխանակման հարցին ի պատասխան

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Ո՞վ է փակելու գազի հաշիվը #abcmedia #abcnewsroom
ABC Media / 7 hours ago

Վիրահատություն՝ ֆուրգոնի կեղտոտ հատակին #abcmedia #abcnewsroom
ABC Media / 8 hours ago

Փեզեշքիանը կմեկնի Ռուսաստան և կհանդիպի Պուտինին․ հայտնի է ժամանակացույն ու օրակարգը
ABC Media / 9 hours ago

Հոկտեմբերի 24-ի ցույցերին ընդառաջ՝ Ֆրանսիան 70․000 ուժային է կենտրոնացրել
ABC Media / 9 hours ago
Related coverage

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 23.10.2026
Shant News / 4 hours ago

ԵԱՏՄ անդամ 4 երկրների զեկույցը հայկական կողմը Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել
168 Jham / 6 hours ago

Թրամփը ոչինչ չգիտի ԱՄՆ-ի՝ Իրանին հարվածելու մտադրության մասին իր դիվանագետի հայտարարությունից
168 Jham / 6 hours ago