Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանի համար Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը մեծ կարևորություն ունեցող հարցեր են: Ըստ նրա՝ այս հարցի շուրջ շարունակական երկխոսություն է պահպանվում ադրբեջանական և հայկական կողմերի հետ։ «Ադրբեջանի և Հայաստանի հետ քննարկումների ընթացքում փոխըմբռնում է ձեռք բերվել այս գործընթացն ակտիվորեն շարունակելու վերաբերյալ։ Հուսով ենք՝ այս ուղղությամբ զգալի առաջընթացի կհասնենք։ Ներկայումս ակտիվ աշխատանք է տարվում», — հավելել է Վրաստանի վարչապետը։