Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է հոկտեմբերի 28-31-ը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայանալիք աշխարհի առաջնությանն ու գավաթի խաղարկությանը։ Հայաստանի պատվիրակությունը մրցավայր կմեկնի 55 հոգով՝ ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մաթևոսյանի գլխավորությամբ։ Աշխարհի մանկապատանեկան գավաթի խաղարկությունում հանդես կգա 24, իսկ աշխարհի առաջնությունում՝ 18 կարատեիստ։