ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում՝ «Մերիդիան» էքսպոկենտրոնի «Կապույտ գոտում», Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը հանդիպել է Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Շրջակա միջավայրի պաշտպանության կոմիտեի նախագահ Բահոդուր Շերալիզոդայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները, բնապահպանական վերահսկողության արդյունավետության բարձրացմանն ուղղված մոտեցումները և կենսաբազմազանության պահպանության մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ միջազգային համագործակցության ամրապնդումը և արդյունավետ գործելակերպերի փոխադարձ ներդրումը։ Համագործակցության գործնական բաղադրիչն ամրապնդելու նպատակով առաջիկայում նախատեսվում է կազմակերպել փոխադարձ այցեր՝ երկու երկրների վերահսկողության համակարգերին, կիրառվող մեխանիզմներին և գործիքակազմին տեղում ծանոթանալու, ինչպես նաև ոլորտում կուտակված փորձն ու հաջողված լուծումները փոխանակելու համար։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
COP17-ի շրջանակում Հայաստանը և Տաջիկստանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները․ ԲԸՏՄ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում 2-4 հաշվով պարտվեց Ղազախստանի ներկայացուցչին
Shant News / 7 minutes ago

Թրամփը սպառնացել է Ուկրաինային և Ռուսաստանին մաքսատուրքերով, եթե խաղաղություն չհաստատվի
Shant News / 19 minutes ago

SHANTNEWS
Shant News / 34 minutes ago

«Հորիզոն»-ի թողարկում | 22-00 | 24.10.2026
Shant News / 41 minutes ago
Related coverage

Հերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե Թանդիլյան
24TV / 24News / 11 minutes ago

Վաղը-մյուս օր էլ Եռաբլուրը կջնջեն. քաղաքացի #հարցում #5tv
5TV Armenia / 19 minutes ago

«Ոչ մի ապաստարան ինձ ու տղայիս չի ընդունել»
Aravot / 34 minutes ago

Ագնեսա Խամոյան ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
5TV Armenia / 54 minutes ago