ՆԳՆ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի և Կոտայքի մարզային վարչությունների ծառայողները համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել։ Իրացնելով Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունը՝ քրեական ոստիկանները Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և «Կիա Ֆորտե» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Կոտայքի մարզային վարչություն են տեղափոխել Երևան քաղաքի բնակիչ 42-ամյա տղամարդուն։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 8 փաթեթ՝ ընդհանուր 24,4 գրամ քաշով։ Բացատրական աշխատանքի արդյունքում 42-ամյա տղամարդը հայտնել է, որ թմրամիջոցը իրացնելու նպատակով ձեռք է բերել տելեգրամյան հարթակի միջոցով։ Հայտնել է նաև, որ նույն օրը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում արդեն իսկ տեղադրել է 22 փաթեթ, որոնք նրա մատնանշած վայրերում քրեական ոստիկանները հայտնաբերել են։ Երևանի բնակիչ 42-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Կատարվում է նախաքննություն։ —00—ՄԱ The post Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ․ թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ․ թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

#ՀԻՄԱ. ԴԱՏԱԽԱԶԸ ՄԻՋՆՈՐԴԵԼ Է ՔՆՆԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՀԱՐՑԸ. ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ
24TV / 24News / 39 minutes ago

Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնով
24TV / 24News / 3 hours ago

Սերբիայից ուսանողական ընդդիմության հարյուրավոր աջակիցներ են ժամանում Բելգրադ
24TV / 24News / 3 hours ago

Մաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելը
24TV / 24News / 3 hours ago
Related coverage

ՈՒՂԻՂ. Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը
News.am / 29 minutes ago

Արմավիրի մարզպետը դատի տվեց Իոաննիսյանին՝ վստահ լինելով, որ իրավացի է․ նա չի էլ տեսել այդ ՀՅԴ-ականին
Factor.am / 1 hour ago

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Aravot / 1 hour ago

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը #ուղիղ
Pastinfo / 1 hour ago