Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ հայկական կողմը ծանոթանում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների զեկույցին: Զեկույցը երեկ է հրապարակվել, բավականին ծավալուն փաստաթուղթ է: Մենք ծանոթանում ենք, վերլուծում ենք այն եւ կձեւավորենք ՀՀ վարքագիծը եւ դիրքորոշումը: Մեզ հայտնի չէ իրավական որեւէ մեխանիզմ, որով ԵԱՏՄ անդամ X թվով պետությունները կարող են Y-ներին հանել ԵԱՏՄ-ից, նույնիսկ սառեցման մեխանիզմ կիրառել: Մենք կուսումնասիրենք, ռեակցիա կտանք ցանկացած պարագայում ,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԳ նախարարը: Նա նշել է, որ ՀՀ քաղաքացիների բարեկեցությունը, տնտեսական շահերը, ավանդական կապերը ՌԴ-ի եւ ԵԱՏՄ անդամ մյուս անդամների հետ մեզ համար կարեւոր են, բայց մեզ համար գերկարեւոր է ՀՀ ինքնիշխանությունն ու անկախությունը: Հետեւաբար, մեր դիրքորոշումը պայմանավորված կլինի դրանով ։