Ռուսական կողմի՝ գազի գինը հնարավոր միակողմանի բարձրացնելու հարցը պետք է դիտարկել հայ-ռուսական տնտեսական և ռազմավարական հարաբերությունների ամբողջ շրջանակում։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին այսօր հայտարարեց Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։ Նա միաժամանակ հարց հնչեցրեց՝ արդյոք նման քայլը որքանով գործընկերային կլինի և կարտացոլի երկու երկրների հարաբերությունները։ «Վնասներ՝ անշուշտ։ Եթե ռուսական կողմը որոշի հանկարծ գազի գինը բարձրացնել միակողմանի, չգիտեմ՝ դա որքանով է գործընկերային և արտացոլում մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց իրավիճակը կհասկանանք»,- նշեց Արարատ Միրզոյանը՝ խոսելով գազի հնարավոր թանկացման հետևանքների մասին։ Նա նաև շեշտեց՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները չեն սահմանափակվում գազի գնով՝ մատնանշելով երկկողմ համագործակցության հաջողված բազմաթիվ րինակներ՝ ԱԷԿ-ը, ՎՏԲ-ի աշխատանքը Հյաաստանում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Հայաստանում ռուսական ռազմազան, Հայռուսգազարդը և այլն։ Ըստ նախարարի՝ Հայաստան-Ռուսաստան տնտեսական և ռազմավարական բնույթի հարաբերություններում շատ գործոններ կան։ «Վերցնում եք մեկ կոմպոնենտ՝ գազի գին… Ես առաջարկում եմ, որ եթե այդպես ենք նայում, գուցե ամբողջ սպեկտրով մի հատ ամբողջը քննարկենք, կմտածենք, կորոշենք, կհասկանանք»,– ասաց Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքով՝ արդեն կա նախնական ընկալում, որ կողմերը պետք է միասին նստեն և գույքագրեն առկա հարաբերություններն ու համագործակցության բաղադրիչները։ The post Եթե ռուսական կողմը որոշի հանկարծ գազի գինը բարձրացնել միակողմանի, չգիտեմ՝ դա որքանով է գործընկերային. Միրզոյան appeared first on Ազգ .