ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի շուրջ աշխատանքների ընթացքին՝ նշելով սա այն հարցն է, որը լուծում է պահանջում. պահվող անձանց առկայությունը որևէ կերպ չի նպաստում խաղաղությանը, և որ նրանց ազատ արձակման ուղղությամբ հայկական կողմի ջանքերը երբեք չեն դադարում: «Ինչո՞ւ չեմ կարողանում երաշխավորված և վստահությամբ ասել՝ կլինի, որովհետև դա մի բան է, որը մեզնից չէ կախված»,-ասել է Միրզոյանը: Անդրադառնալով Ադրբեջանում պահվող անձանց ազատ արձակման մասով երրորդ երկրի դիմելու հարցին՝ Միրզոյանը պատասխանել է, որ դա չի աշխատել: «Ինչքան էլ, օրինակ, դավադրաբանական տեսությունների տակ լինեք, պիտի այստեղ այդպես չմտածեք: Ի՞նչ եք կարծում, կա՞ հնարավորություն՝ իքս՝ երրորդ երկրով հարց լուծելու, և մենք չե՞նք անում: Ամենաշահագրգիռը մենք ենք (հումանիտար հարցը՝ մի կողմ), որ հարցը լուծվի, ու մեզ բան չլինի: Կա մի հնարավորություն, որ մենք չենք անո՞ւմ: Մնացածը լեգենդներ են: Երրորդ երկրներին դիմել ենք, երրորդ երկրներն էլ կա՛մ հրաժարվել են, կա՛մ իրենց ասել են՝ հեռո՛ւ խաղացեք: Դա է իրականությունը»,- ասել է նախարարը: