Անմեղության կանխավարկածի համակարգված խախտումներ, ընտրական գործընթացին համակարգված միջամտություններ, վարչական ռեսուրսի անզսպելի չարաշահումներ՝ սա է իշխանությունների անամնեզը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։ «Սահմանադրական դատարանն իշխանական նման վարքագծի մասին խոսել էր և որպես ընտրախախտում էր արձանագրել, ԵԽԽՎ-ն սրա մասին խոսել էր և պահանջ էր դրել դադարեցնել ընտրովի հետապնդումները։ Ավագանու ընտրություններից ընդամենը չորս օր առաջ ռեպրեսիվ մեքենան գործադրել, տեսանյութեր տարածել, պարզ է, որ այս ամենի նպատակը ընտրական գործընթացին հակաժողովրդավարական միջամտությունն է։ Քրեական գործ եք հարուցել, օրենքի հիման վրա քննություն արեք, ոչ թե վախ տարածեք, կամ դրանով փորձեք առավելություն ստանալ»,- գրել է նա։ Հիշեցնենք՝ ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեղադրանքներով ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածու Արսեն Գևորգյանը և «Ուժեղ Հայաստան»-ի 13 անդամներ ու աջակիցներ։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն ավագանու անդամների թեկնածուների, ինչպես նաև կուսակցության անունից հանդես եկող անձանց օժանդակությամբ, նույն համայնքում ընդգրկված տարբեր բնակավայրերի մի քանի տասնյակ ընտրողների տվել է ընտրակաշառք։ Բացի այդ, նախապատրաստվել է ընտրակաշառք տալ 3 տասնյակ ընտրողների նույնպես։ The post Վախ տարածելով՝ փորձում են ընտրական առավելություն ստանալ․ Արամ Վարդևանյան appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Վախ տարածելով՝ փորձում են ընտրական առավելություն ստանալ․ Արամ Վարդևանյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

ՏԻՄ ընտրություններին ընդառաջ․ որքան հաճախ են ավագանու անդամները բացակայել նիստերից
Infocom / 1 hour ago

Ռուսները Խարկովի մարզում շուկայի են հարվածել, 2 մարդ զոհվել է, 34-ը՝ վիրավորվել | azatutyun.am
Infocom / 1 hour ago

ՌԴ ԱԳՆ-ում հույս ունեն, որ ՀՀ ղեկավարությունը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման ռիսկերը | arm.sputniknews.ru
Infocom / 2 hours ago

Հաջողվել է գտնել այն ընտրողներին, որոնց քվեն անտեսվել էր ԱԺ ընտրությունների ժամանակ․ Անկախ դիտորդ
Infocom / 2 hours ago
Related coverage

«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
Factor.am / 7 minutes ago

Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել
168 Jham / 7 minutes ago

Էս մարդկանց տանջում են ամեն օր. հետաձգվել է Բագրատ Սրբազանի և նրա աջակիցների գործի դատական նիստը
5TV Armenia / 12 minutes ago

Մարին Լը Պենը կարող է առաջատար դիրք զբաղեցնել 2027 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրություններում
ABC Media / 15 minutes ago