Հոկտեմբերի 20-ին ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը Սևանի ջրափրկարարական ջոկատի նորաբաց վարչական համալիրում հյուրընկալել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Հայաստան ժամանած՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաք Պեկինի փոխքաղաքապետ Վեն Սյանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից: Արամ Ղազարյանի ուղեկցությամբ պատվիրակության անդամները ծանոթացել են ջոկատի տեխնիկական հագեցվածությանը՝ ջրափրկարարական գույքին, մասնագիտացված սարքավորումներին և տեխնիկական միջոցներին։ Ներկայացվել են դրանց գործառնական նշանակությունն ու հնարավորությունները, կիրառման առանձնահատկությունները։ Պատվիրակության անդամները շրջայց են կատարել նաև վարչական համալիրում՝ ծանոթանալով շենքային պայմաններին, առկա ենթակառուցվածքներին, ծառայողական և աշխատանքային տարածքների հագեցվածությանը։ Շրջայցի ավարտին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում կողմերը քննարկել են աղետների ռիսկերի կառավարման, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներն ու մասնագիտական փորձի փոխանակման հնարավորությունները։ Արամ Ղազարյանն ընդգծել է միջազգային համագործակցության կարևորությունը՝ մասնագիտական կարողությունների զարգացման, ժամանակակից տեխնոլոգիաների և նորագույն տեխնիկական միջոցների ներդրման, ինչպես նաև բնակչության անվտանգության ապահովման արդյունավետության բարձրացման գործում։ Պեկինի փոխքաղաքապետ Վեն Սյանը բարձր է գնահատել Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությունն ու անձնակազմի համար ստեղծված աշխատանքային պայմանները։ Նա անդրադարձել է Պեկինում ջրային տարածքների անվտանգության ապահովման փորձին՝ ներկայացնելով ջրահեղձման դեպքերի կանխարգելման, բնակչության իրազեկվածության բարձրացման և ջրային տարածքներում փրկարարական ծառայությունների գործունեության արդյունավետ կազմակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Հաշվի առնելով Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների կարևորությունը՝ կողմերը վերահաստատել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։ The post Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Պեկինի փոխքաղաքապետին appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Պեկինի փոխքաղաքապետին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Առաջին աշնանային փոթորիկը հարվածել է Գերմանիային․ կան տուժածներ, խափանվել են էլեկտրամատակարարումն ու գնացքների երթևեկությունը | news.am
Infocom / 1 hour ago

Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
Infocom / 1 hour ago

Մալխաս Ամոյանը պարտություն կրեց ԱԱ-ի երկրորդ գոտեմարտում
Infocom / 1 hour ago

Ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայում երկու զոհ և ավելի քան 30 վիրավոր կա | azatutyun.am
Infocom / 2 hours ago
Related coverage

Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 22 minutes ago

Conspiracy against the Republic of Armenia. The state is being surrendered. This is Aliyev's demand. Europe is rebelling, we remain silent.
Noyan Tapan TV / 32 minutes ago

«Աստված միշտ մեզ հետդարձի ճանապարհ տալիս է». Տեր Սարգիս քահանա Սարգսյան
168 Jham / 39 minutes ago

Դասական քաղաքական հետապնդում է․ ՀՀԿ-ն` Մարտունիում իրականացված ձերբակալությունների մասին
Sputnik Armenia / 41 minutes ago