«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը 2026 թվականի հոկտեմբերի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին ասվում է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությունում։ ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված» ,- նշել է Ռուբինյանը։ Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ պատգամավորը վայր կդնի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ։ The post ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել appeared first on Infocom .