Պետական գույքի կառավարման կոմիտեն նախատեսվում է վերանվանել Պետական կառավարման ակտիվների կոմիտե, իսկ Ջրային կոմիտեն՝ Հողի և ջրի կոմիտե։ Երկու կառույցներն էլ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությունից կփոխանցվեն Կառավարության ենթակայությանը։ Համապատասխան օրենսդրական փաթեթը հոկտեմբերի 21-ին դրական եզրակացություն է ստացել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Նույն նիստում հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նաև հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու նախագծին։ Առաջարկվում է այդ օրը պահպանել որպես աշխատանքային։ ԱԺ-ի հաղորդագրությունը՝ ստորև․ «Փաթեթի ընդունումը պայմանավորված է Պետական գույքի կառավարման կոմիտեն և Ջրային կոմիտեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությունից ՀՀ Կառավարության ենթակայությանը փոխանցելու, ինչպես նաև Պետական գույքի կառավարման կոմիտեն Պետական կառավարման ակտիվների կոմիտեի, իսկ Ջրային կոմիտեն՝ Հողի և ջրի կոմիտե վերանվանելու անհրաժեշտությամբ։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 21-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով։ Առնակ Ավետիսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ։ Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Նոնա Հովհաննիսյանը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել փաթեթին՝ դրական գնահատելով առաջարկվող փոփոխությունները։ Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին։ Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում։ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ-ում որպես Հանրային ծառայողի օր սահմանել հունիսի 23-ը։ Այն կլինի աշխատանքային օր։ Նախագծով հանրային ծառայության տեսակների և մասնագիտությունների միջև առկա տարբերությունները պահպանելով՝ առաջարկվում է սահմանել մեկ առաքելության շուրջ դրանց միասնականության կարևորությունը։ Խորհրդանշական օրվա նպատակն է ընդգծել հանրային ծառայողի առանցքային դերը պետական կառավարման արդյունավետության բարձրացման, հասարակական պահանջմունքների ու կարիքների վրա խարսխված հանրային շահի սպասարկման գործում։ Վերոնշյալ դրույթն ամրագրված է նաև Կառավարության 2026-2031 թվականների ծրագրում։ Առաջին ընթերցման հիմնական կարգավորումները՝ այստեղ: ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծում բովանդակային փոփոխություններ չեն եղել: Նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը»։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեները կվերանվանվեն և կանցնեն Կառավարության ենթակայության տակ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
Factor.am / 9 hours ago

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
Factor.am / 9 hours ago
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Factor.am / 9 hours ago

Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
Factor.am / 9 hours ago
Related coverage

Դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները
24TV / 24News / 7 minutes ago

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար
24TV / 24News / 17 minutes ago

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները Ստեփանավանում են
Aravot / 4 hours ago

2026-ի երրորդ եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ
Armenpress / 6 hours ago