Ադրբեջանական կողմից մանրամասներ են հայտնում ադրբեջանցի հովվի՝ պետական սահմանը հատելով Հայաստանի տարածք անցնելու վերաբերյալ։ Oxu.Az-ի հաղորդմամբ՝ տղամարդը Թովուզի շրջանի Չաթախ գյուղի բնակիչ է եղել։ Նա արածեցրել է իրեն պատկանող անասուններին։ Ըստ տեղեկությունների՝ տղամարդը պարբերաբար ալկոհոլային խմիչք է օգտագործել։ Այդ օրը նույնպես նա անասուններին արածեցնելու է գնացել սահմանամերձ գոտի, որտեղ ալկոհոլ է օգտագործել։ Գտնվելով հարբած վիճակում՝ տղամարդը հատել է Հայաստանի ուղղությամբ սահմանը և ձերբակալվել Չինարի գյուղի սահմանային հատվածում։ Հավելենք, որ ըստ հայկական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի քաղաքացին պետական սահմանը հատել և Հայաստանի ուղղությամբ անցել է Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում։ Հաղորդվում է, որ նրան ձերբակալել է Հայաստանի ռազմական ոստիկանությունը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Բաքվից մանրամասներ են հայտնել ՀՀ տարածք անցած ադրբեջանցի հովվի մասին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Կարեն Խաչանով՝ 5 մատչբոլ հաղթահարելու մասին. «Պարզապես խոսքեր չունեմ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 20 minutes ago

Թրամփի փեսային Ադրբեջանի բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ Vanity Fair-ի հրապարակումը Քուշների ֆինանսական գործարքների մասին
Factor.am / 31 minutes ago

ԽԱՊԿ զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ. ՈՒՂԻՂ
Factor.am / 38 minutes ago

Նիկոլո Բարելա. «Մխիթարյանը լավ գինու պես է»
Factor.am / 40 minutes ago
Related coverage

Ես իրավունք ունեմ առաջադրվելու նախագահական 3-րդ ժամկետի համար․ 2020-ի ընտրությունները կեղծ էին․Թրամփ
168 Jham / 11 minutes ago

Պայթյուն Թուրքիայի հանքահորերից մեկում, կան զոհեր և վիրավորներ
Sputnik Armenia / 12 minutes ago

Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի գործը կարճվել է #abcmedia #երկու_բառով
ABC Media / 12 minutes ago

Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից, կիրակի օրը «Ուժեղ Հայաստանը» հաղթանակ է տանելու
24TV / 24News / 13 minutes ago