«Թրամփի ուղի» (TRIPP) տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի շրջանակներում Հայաստանի տարածքով արգելված բեռների, մասնավորապես՝ զենքի և զինամթերքի փոխադրումն անհնար է լինելու, և այդ հարցում կողմերի միջև կա փոխըմբռնում։ Այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։ «Այդ ցանկերը շատ երկրների հայտնի են։ Ե՛վ մեր, և՛ Ադրբեջանի միջև կա ըմբռնում այդ մասին, որ արգելված բեռներ, օրինակ՝ զենք, զինամթերք չի կարող անցնել, վտանգավոր քիմիական նյութեր և այլն։ Կա նաև ապրանքների կատեգորիա, որոնք կարող են անցնել, բայց նախապես պետք է հարցում արվի»,- ասաց նախարարը։ Միրզոյանը նաև մանրամասնեց, թե ինչ է նշանակում պայմանագրերում ամրագրված «անխոչընդոտ անցում» ձևակերպումը՝ հերքելով մտավախությունները, թե սահմանային և մաքսային հսկողություն չի իրականացվելու։ «Մաքսային, սահմանային օրենսդրության շրջանակներում արվող բոլոր տրամաբանական գործողությունները խոչընդոտ չեն։ Բեռները պետք է հայտարարագրվեն, անցնեն համապատասխան սկաներներով և ստուգումներով։ Խոչընդոտ ասելով նկատի ունենք արհեստական, քաղաքական դրդապատճառներով ստեղծվող քաշքշուկները, երբ չեղած տեղից, առանց որևէ հիմքի կանգնեցնում կամ բացում են բեռները։ Այնպես որ, օրինական հսկողության իրականացումը որևէ մեկը չի վիճարկում»,- ընդգծեց Արարատ Միրզոյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ Անի Թամրզայան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
TRIPP-ով զենք-զինամթերք չի կարող անցնել, Ադրբեջանի մոտ էլ նման ըմբռնում կա․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Կկարողանա՞ Փաշինյանը համոզել Քոչարյանի և Կարապետյանի ընդդիմությանը.կողմերն արձագանքում են վարչապետին
Factor.am / 6 hours ago

Արմավիրի մարզպետը դատի տվեց Իոաննիսյանին՝ վստահ լինելով, որ իրավացի է․ նա չի էլ տեսել այդ ՀՅԴ-ականին
Factor.am / 6 hours ago

ՌԴ-ն գազը չի անջատի, բայց թանկացումը հավանական է. ՀՀ-ն կնվազեցնի ֆինանսական վնասը. Ներսես Կոպալյան
Factor.am / 6 hours ago

Ո՞նց է ՀԸ-ն ՌԴ-ի հետ նոր ատոմակայան կառուցելու, եթե էներգետիկան մեր դեմ որպես զենք է կիրառում
Factor.am / 6 hours ago
Related coverage

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում
24TV / 24News / 8 minutes ago

Трамп заявил, что заслуживает права стать президент в третий раз
Sputnik Armenia / 8 minutes ago

ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ «Ժողովուրդ»
24TV / 24News / 17 minutes ago

Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Հայկ Սուքիասյանը․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 34 minutes ago