Կրեմլի մամուլի ծառայությունից լրագրողներին հայտնել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հանդիպումն ավարտվել է։ Այն տևել է շուրջ երեք ժամ։ Բանակցություններն անցկացվել են Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովյան պալատում։ Դրանց մասնակցել է նաև Ռուսաստանի նախագահի՝ օտարերկրյա պետությունների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։ Դոնալդ Թրամփի մյուս ներկայացուցիչը՝ Ջարեդ Քուշները, հիվանդության պատճառով չի կարողացել մեկնել Սանկտ Պետերբուրգ։ Հանդիպման սկզբում Ուիթկոֆը նշել էր, որ նա նախատեսում է հեռախոսակապով միանալ բանակցություններին՝ «մի քանի գաղափար ներկայացնելու համար»։ Ինտերֆաքսի թղթակիցը հայտնել է, որ հանդիպման ավարտից հետո Ուիթկոֆն ու Դմիտրիևը միասին լքել են Կոնստանտինովյան պալատը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի