ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հաստատապես չգիտի՝ Շաքիի տներից մեկը մտած ադրբեջանցի զինծառայողը մոլորվե՞լ է, թե փախել։ «Ես որևէ տեղեկատվության չեմ տիրապետում»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց նա։ ԶԼՄ ներկայացուցիչները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է, որ ադրբեջանցի զինծառայողին գերիներով փոխարինեն։ Ի պատասխան՝ նախարարը նկատեց. «Մոլորյալներին մոլորյալներով են փոխարինում՝ բարի կամքով և կառուցողական մթնոլորտով։ Քիչ առաջ տեղեկություն տեսանք նաև հովվի մոլորվելու մասին։ Ես ձեզ վստահեցնում եմ՝ լինում են նաև հայկական կողմից ճանապարհը կորցրած, մոլորված զինվորներ, հովիվներ, կենդանիներ, և դրանք պայմանավորվածություններ են և, չնայած ընդդիմության ջանքերին, մենք կշարունակենք այդ պայմանավորվածությունները։ Համենայնդեպս ես դրանք պահելու կողմնակիցն եմ»։ Անդրադառնալով Շաքիի դեպքին՝ Արարատ Միրզոյանը հայտարարեց՝ դեռ կպարզվի՝ արդյոք ադրբեջանցի զինծառայողը մոլորվել է, թե դիտմամբ է սահմանն անցել։ «Սակայն անկախ հանգամանքից՝ տեղի է ունեցել հանցագործություն։ Սա լրիվ փոխում է պատկերը, և ՀՀ օրենսդրության համաձայն՝ բոլոր կետերը պետք է պահենք։ Սա չի գնում էն մյուս մոլորյալների շարք»,- ասաց նախարարը։ The post Մոլորյալներին մոլորյալներով են փոխարինում. Շաքիի դեպքը չի գնում մոլորյալների շարք. Միրզոյան appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մոլորյալներին մոլորյալներով են փոխարինում. Շաքիի դեպքը չի գնում մոլորյալների շարք. Միրզոյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg
Related coverage

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 23 minutes ago

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 40 minutes ago

#ՀԻՄԱ. ԴԱՏԱԽԱԶԸ ՄԻՋՆՈՐԴԵԼ Է ՔՆՆԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՀԱՐՑԸ. ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ
24TV / 24News / 5 hours ago

Ադրբեջանցուն կվերադարձնեն. Փաշինյանը պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների
Alpha News / 5 hours ago



