Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է համաշխարհային առաջնորդներին երկրում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած համազգային ցույցերի շրջանակում տեղի ունեցած անկարգությունների և թալանի վերաբերյալ «հիմար» մեկնաբանություններ անելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը՝ նշելով, որ Մակրոնի խոսքերն, ակնհայտորեն, ուղղված են եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։Մակրոնն ասել է, որ առաջնորդները քննադատում են Ֆրանսիային՝ իրենց երկրներում առաջիկա ընտրությունների համատեքստում։ Նրա խոսքով՝ այդ առաջնորդների վրա ազդեցություն են գործել անկարգությունների վերաբերյալ արհեստական բանականության (ԱԲ) միջոցով ստեղծված կեղծ տեսանյութերը։ «Տեղի է ունեցել տեղեկատվության արտաքին մանիպուլյացիա, որը հանգեցրել է շատերի, այդ թվում՝ օտարերկրյա առաջնորդների անընդունելի և նույնիսկ հիմար մեկնաբանությունների», – ասել է Մակրոնը Դոհայում լրագրողների հետ զրույցում։Նա որևէ ղեկավարի անուն չի նշել, սակայն Իսրայելում խորհրդարանական ընտրություններ են նշանակված հոկտեմբերի 27-ին, իսկ ԱՄՆ-ում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին։ Մակրոնն ասել է, որ ընտրությունների քարոզարշավ անցկացնող առաջնորդները «երբեմն դյուրահավատորեն» կրկնել են ԱԲ-ի միջոցով ստեղծված նյութերը։Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հոկտեմբերի 20-ին հայտարարել է, որ Ֆրանսիան ենթարկվել է «ծայրահեղական իսլամի ներխուժմանը», իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «այն, ինչ տեղի է ունենում Ֆրանսիայում, կապված է ներգաղթի հետ»։ Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած իրադարձություններում «արտաքին միջամտություն» չի տեսնում։ Նրա խոսքով՝ եղել են ԱԲ-ի միջոցով ստեղծված պատկերներ, որոնք ցույց են տվել տեսարաններ, որոնք երբեք տեղի չեն ունեցել Ֆրանսիայում։«Եղել են մարդիկ, որոնք բացատրել են, թե, իբր, մեզ մոտ «ներխուժել են միգրանտների և իսլամիստների հորդաները», ինչը լիովին կեղծ է», – հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։ Մակրոնն ասել է, որ հոկտեմբերի 22-ին կհանդիպի հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների, վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուի և այլ նախարարների հետ՝ հոկտեմբերի 17-ի անկարգությունների վերաբերյալ մանրամասն զեկույց ստանալու համար։ Հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայում շուրջ կես միլիոն մարդ է դուրս եկել բողոքի ակցիաների։ Ցույցերն ուղեկցվել են անկարգություններով, իրավապահների հետ բախումներով, թալանով։ Խռովությունները շարունակվել են նաև հոկտեմբերի 18-ին։ Շուրջ 2400 մարդ ձերբակալվել է, 1000 իրավապահ՝ տուժել։ Երկրի մի քանի քաղաքում մասնակի պարետային ժամ է սահմանվել։ —00—ՄԱ The post Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել Ֆրանսիայում անկարգությունների մասին appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել Ֆրանսիայում անկարգությունների մասին

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

#ՀԻՄԱ. ԴԱՏԱԽԱԶԸ ՄԻՋՆՈՐԴԵԼ Է ՔՆՆԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՀԱՐՑԸ. ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ
24TV / 24News / 4 hours ago

Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնով
24TV / 24News / 7 hours ago

Սերբիայից ուսանողական ընդդիմության հարյուրավոր աջակիցներ են ժամանում Բելգրադ
24TV / 24News / 7 hours ago

Մաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելը
24TV / 24News / 7 hours ago
Related coverage

Դատարանը քննում է Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցը. ՈՒՂԻՂ
Aravot / 28 minutes ago

Քննիչը պահանջում է երկարացնել Ռոբերտ եւ Սեդրակ Քոչարյանների կալանքի ժամկետը #ուղիղ
Pastinfo / 1 hour ago

Ե՞րբ կստորագրվի «Խաղաղության պայմանագիրը». #ՈւՂԻՂ
ABC Media / 2 hours ago

16։00 ԼՈՒՐԵՐ
Armenian Business News (ABNews) / 2 hours ago