ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնանարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ամուսինը 2021 թվականի հոկտեմբերին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ արմունկով հարվածել է կնոջ մարմնի տարբեր մասերին, գլուխը հարվածել է պատին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, որից հետո խոհանոցային դանակը պահելով նրա կոկորդին՝ սպառնացել է սպանել: Նույն արարքն ամուսինը կրկնել է նաև 2024 թվականի հուլիսին: Բացի այդ, ամուսինը ցավագին ընդունելով կնոջ կողմից փաստացի ամուսնալուծվելու հանգամանքը, վերջինիս, նրա ազգականների մոտ վարկաբեկելու նպատակով, իր կողմից օգտագործված հեռախոսահամարի Whatsapp բջջային հավելվածի միջոցով 2024 թվականի օգոստոսին կնոջ ազգականներին ցուցադրել և ուղարկել է նրա մերկ լուսանկարները: Բացի այդ, 2024 թվականի օգոստոսի 14-ից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում ամուսինը հետամտել է իր կնոջը, այն է՝ նշված ժամանակահատվածում իր կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարների տարբեր հավելվածներով և էլեկտրոնային փոստի միջոցով նրան ներգրավել է անցանկալի հաղորդակցության մեջ՝ պարբերաբար հայհոյանքներ և սպառնալիքներ տալով վերջինիս և նրա հարազատների հասցեին: Ամուսնու նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (հոգեկան ներգործությունը) (2 դրվագ), 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը) (2 դրվագ), 196.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (հետամտելը), 204-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը): Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ ՀՀ քննչական կոմիտե
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կնոջ ազգականներին ցուցադրել և ուղարկել է նրա մերկ լուսանկարները․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կնոջ ազգականներին ցուցադրել և ուղարկել է նրա մերկ լուսանկարները․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Ավտոճանապարհներն անցանելի են
A1plus / 1 hour ago

Խերսոնի ուղղությամբ հոկտեմբերի 27-ից հրադադար կհաստատվի
A1plus / 10 hours ago

Օրացույց․ 23-ը հոկտեմբերի․ Քոչարյան․ «ինչքան ընդդիմությունը միտինգ անի, այնքան ավելի լկտի է լինելու Ադրբեջանը» (տեսանյութ)
A1plus / 10 hours ago

Կարևորվել է Հայաստանի և GEF-ի գործընկերությունը
A1plus / 10 hours ago
Related coverage

Превратить «блеф» в реальность: вызов брошен
Aravot / 15 minutes ago

В Армении составят "карту всего" в стране - кому она будет доступна
Sputnik Armenia / 19 minutes ago

Հայաստանում «ամեն ինչի քարտեզ» կկազմեն. ովքե՞ր հասանելիություն կունենան
Sputnik Armenia / 19 minutes ago

ԻՀՊԿ-ն պնդում է՝ ԱՄՆ ուժերը հեռացել են Պարսից ծոցից
ArmLur / Zhoghovurd / 19 minutes ago