news.am Հունաստանի ոստիկանությունն Աթենքում և Սալոնիկում ուսանողական ցույցերի ժամանակ 20 մարդու է բերման ենթարկել, հայտնում է «Skai» հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը։ Երեքշաբթի ողջ Հունաստանում տեղի է ունենում կրթության ոլորտի աշխատակիցների գործադուլ. մանկավարժները պահանջում են աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ «Աթենքում բերման ենթարկվածների թիվը հասել է տասի… Սալոնիկում այս պահին տասը մարդ է բերման ենթարկվել»,- հաղորդում է հեռուստաալիքը։ «Skai»-ի տվյալներով՝ Սալոնիկում ցույցին մասնակցում է 2,5 հազար մարդ, իսկ Աթենքում՝ 1,5 հազար։ Նրանց թվում են ուսանողներ, դպրոցականներ և կրթության ոլորտի աշխատակիցներ։ Բողոքի ակցիաների օրը Հունաստանի մայրաքաղաքում պարեկություն է իրականացնելու մոտ երեք հազար ոստիկան, իսկ Աթենքի և Սալոնիկի կենտրոնում մի շարք փողոցներ են փակվել, նշում է հեռուստաալիքը։ The post Հունաստանում ուսանողական բողոքի ցույցերի ժամանակ 20 մարդ է ձերբակալվել | news.am appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հունաստանում ուսանողական բողոքի ցույցերի ժամանակ 20 մարդ է ձերբակալվել | news.am

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
Infocom / 6 hours ago

Վաղը Ուիթքոֆից մանրամասն զեկույց կստանանք՝ Ռուսաստանի հետ բանակցությունների վերաբերյալ․ Զելենսկի | tert.am
Infocom / 6 hours ago

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի | armenpress.am
Infocom / 7 hours ago

Դատարանը հերքել է Սեդրակ Քոչարյանի առնչությունը իրեն մեղսագրվող դրվագներից 7-ից 5-ով․ Կոչուբաև
Infocom / 7 hours ago
Related coverage

ՈւՂԻՂ․ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
ArmLur / Zhoghovurd / 2 hours ago

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն
1in.am / 5 hours ago

Եթե ԱՄՆ-ն հարվածեց Իրանին, ԹՐԻՓՓ-ի ճակատագիրը կդառնա անորոշ. փորձագետ
24TV / 24News / 6 hours ago

Մասիսի քաղաքապետի քպ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Azg / 7 hours ago