Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում։ Այս մասին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։ «Հաշվի առնելով տարբեր սոցիալական ցանցերի և ինտերնետային հարթակների միջոցով տարածվող հայտարարությունները, որոնք ուղղված են Ադրբեջանի ինքնիշխանության, ազգային անվտանգության, սահմանադրական կարգի, ժողովրդի և ղեկավարության դեմ, իշխանությունը բռնի ուժով փոխելուն, ինչպես նաև կրոնական արմատականության հողի վրա բռնության հրահրմանը, կրոնական ատելության և թշնամանքի սերմանմանը՝ ստորև թվարկված Թուրքիայի Հանրապետության քաղաքացիները, Ադրբեջանի Հանրապետության օրենսդրության համաձայն, հայտարարվել են «անցանկալի անձ», նրանց արգելվել է մուտք գործել Ադրբեջանի տարածք»,- ասվում է հայտարարության մեջ։ Բաքուն նշում է, որ Ադրբեջանի դեմ թշնամական կոչեր տարածող անձանց նկատմամբ միջոցառումները շարունակվելու են։ «Սև ցուցակում» հայտնվել են՝ Ահմեդ Բարըշ Իյիսոնը՝ İyison Medya-ի և Gazeteciabi նախագծի ղեկավարը, Ջեմ Օզյուրտը՝ բլոգեր, Ակըն Դուրուն՝ TV8-ի և Acunmedya-ի աշխատակից, Դուրսուն Էքերը՝ լրագրող File Prodüksiyon Hizmetleri-ի, Ադեմ Օզկյոսեն՝ լրագրող, քաղաքական վերլուծաբան և գրող, Մուհամմեդ Էմին Յըլդըրըմը՝ Köklü Değişim ամսագրի և լրատվամիջոցների խմբի Ստամբուլի ներկայացուցիչ, Ջյունուտ Սեզերը՝ բլոգեր, սոցիոլոգ, հրապարակախոս և քաղաքական վերլուծաբան,Սերհատ Քոյունջուն՝ հասարակական գործիչ, Միքայիլ Այըլդըզը՝ գրող և հետազոտող, Ահի Արաթօղլուն՝ գրող, հետազոտող, բանաստեղծ և սոցիոլոգ, Մուհարեմ Չավուշը՝ Թուրքիայի իշխող Արդարություն ու զարգացում կուսակցության երիտասարդական թևի նախագահ Բողազիչիում (2020-2025), Ֆաթիհ Էրբաքանը՝ Յենիդեն Ռաֆահ կուսակցության նախագահ, Յահյա Ուգրաշը՝ HÜDA PAR կուսակցության փոխնախագահ, Այդըն Բինբողան՝ տնտեսագետ և քաղաքական գործիչ, Հաքը Էրենը՝ լրագրող Köklü Değişim-ում, Սաիթ Սեյիթօղլուն՝ Բաթմանի HÜDA PAR կուսակցության ֆինանսական և վարչական հարցերի բաժնի ղեկավար, Մեհմեթ Բոյնկուալընը՝ Մարմարայի համալսարանի աստվածաբանության պրոֆեսոր և Այա Սոֆիայի իմամ-խաթիբ, Օկան Այթասը՝ լրագրող, Finansopia Medya ընկերության սեփականատեր, Մերթ Արմագանը՝ լրագրող, Յաշար Յավուզը՝ լրագրող Yeni Şafak, Diriliş Postası, Referans լրատվամիջոցներում, Ահմեդ Սիրրի Արվասը՝ բանաստեղծ, լրագրող, գրող, Յուսուֆ Կապլանը՝ գրող, լրագրող, Էրդինչ Թեգմենը՝ Erte Medya-ի սեփականատեր, Ահմեդ Չաքարը՝ սպորտային մեկնաբան, ֆուտբոլի նախկին մրցավար, Խալիլ Աթակնը՝ աստվածաբան, Իսմայիլ Քըլըչարսլանը՝ լրագրող, Մուրատ Շահինը՝ Akit TV-ի հաղորդավար, Իրֆան Քայա Ուլգերը՝ Akit TV-ի հաղորդումների հաղորդավար, Ֆաթիհ Դաղսթանլըն՝ Akit TV-ի հաղորդավար, Օմեր Ուլութաշը՝ Թոփրակ կուսակցության նախագահ, Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն՝ խորհրդարանի անդամ ընդդիմադիր քրդամետ DEM կուսակցությունից։ Ավելի վաղ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում էր հայտարարել Թուրքիայում բնակվող և գործունեություն ծավալող յոթ անձի նկատմամբ՝ Ադրբեջանում իշխանությունը բռնի զավթելու հրապարակային կոչերի գործով։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու, այդ թվում՝ իշխանական գործիչների, ներառել է անցանկալի անձանց ցուցակում և արգելել մուտքը երկիր

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվեց
Factor.am / 14 minutes ago

Արման Ծառուկյանը հարձակվել է Դիլոն Դենիսի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 26 minutes ago

Նոյեմբերի 11-ին կայանալիք ՀԱՊԿ նիստում կարող է որոշում կայացվել Հայաստանի անդամակցության հարցով․ Մասադիկով
Factor.am / 32 minutes ago

ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանին՝ սահմանային անվտանգության և TRIPP-ի երթուղիների պաշտպանության համար
Factor.am / 41 minutes ago
Related coverage

Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից
Aysor.am / 8 minutes ago

#ՀԻՄԱ․ COP17-ԵՐԵՎԱՆ. ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է 5-ՐԴ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ․ #ՈՒՂԻՂ
168 Jham / 10 minutes ago

Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է 2 ամսով
PanArmenian / 11 minutes ago

Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
168 Jham / 16 minutes ago