Երևանի «Ուրատուն» հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից արտահերթ ժողով հրավիրվելու վերաբերյալ։ «ՀՖՖ-ի՝ «Ուրարտու» ՖԱ-ի կողմից արտահերթ ժողովին մասնակցելուց հրաժարվելու վերաբերյալ հայտարարության կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հստակություն մտցնել։ Ակումբը տեղեկացված չի եղել ՀՖՖ-ի արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին և, համապատասխանաբար, ո՛չ համաձայնություն է հայտնել, ո՛չ էլ հրաժարվել է դրան միանալուց։ Հետևաբար, ակումբի հրաժարվելու մասին պնդումը չի համապատասխանում իրականությանը»,- նշված է հայտարարության մեջ: ՀՖՖ-ն արձագանքել է «Ուրատուի» հայտարարությանը: «Ի պատասխան «Ուրարտու» ՖԱ-ի հայտարարությանը՝ ՀՖՖ-ն ևս մեկ անգամ տեղեկացնում է, որ արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնությունը պատկանում է ՀՖՖ 29 անդամ ակումբներին, այլ ոչ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։ Իսկ թե ինչու «Ուրարտուն» ՖԱ-ն տեղյակ չի եղել ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին, ՀՖՖ-ն չի կարող պատասխանել, քանի որ, ինչպես արդեն շեշտել ենք, արտահերթ ժողով հրավիրելը եղել է ՀՖՖ 29 անդամ ակումբների նախաձեռնությունը»,- նշված է ՀՖՖ-ի հայտարարության մեջ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՖՖ կանոնադրության փոփոխման և լրացումներ կատարելու նպատակով արտահերթ ժողով հրավիրելու դիմում է ներկայացրել ՀՖՖ 34 անդամից 29-ը: Նշվում էր, որ նախաձեռնությանը չեն միացել «Ուրարտու», «Շիրակ», «Դովեղ» և «Հայք» ակումբները։ ՀՖՖ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրվելու վերաբերյալ
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Ուրատուն» տեղեկացված չի եղել ՀՖՖ-ի արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին. ՀՖՖ-ն պատասխանել է

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
Factor.am / 11 hours ago

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
Factor.am / 11 hours ago
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Factor.am / 11 hours ago

Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
Factor.am / 12 hours ago
Related coverage

Ծառուկյանը հաղթեց Դենիսին RAF մրցաշարում
Shant News / 22 minutes ago

Արման Ծառուկյանը ջախջախիչ հաղթանակ է տարել Դիլոն Դենիսի նկատմամբ՝ նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
Alpha News / 32 minutes ago

Արման Ծառուկյանը ջախջախեց մրցակցին և նվաճեց RAF–ի չեմպիոնական տիտղոսը
Sputnik Armenia / 33 minutes ago

Царукян досрочно победил Дэниса в Лас-Вегасе и выиграл чемпионский пояс RAF
Sputnik Armenia / 50 minutes ago