Սա կարծես սրբազան մշակութային վերադարձ էր 107 տարի անց: «Ուրիշ նորությունների» եթերում ասում է Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը` խոսելով Թբիլիսում բացված «Երվանդ Քոչար․ բազմաչափ հանճարը» ցուցադրության մասին։Այն խորհրդանշական վերադարձ է քաղաք, որտեղ անցել են արվեստագետի մանկությունն ու պատանեկությունը, ձևավորվել նրա ստեղծագործական աշխարհայացքն ու առաջին հաջողությունները։ «Սա կարծես սրբազան մշակութային վերադարձ էր 107 տարի անց, մի քաղաք, որի հետ կապված են Քոչարի ամենահարազատ, ամենաջերմ ու անմոռաց հուշերը։ Այս քաղաքն է կարծես օրհնել նրա առաջին քայլերը»,- ասաց նա։Ցուցադրությունում ներկայացված են շուրջ 52 բնօրինակ աշխատանքներ՝ Հայաստանի ազգային պատկերասրահի, Երվանդ Քոչարի թանգարանի և անհատ հավաքորդների հավաքածուներից։Երվանդ Քոչար թանգարանի Ցուցադրությունների բաժնի ղեկավար Աշոտ ՄարաբյանԷլ հավելեց, որ դասական ցուցադրությունը համալրվել է տեսաֆիլմերով, անիմացիաներով, ինստալյացիաներով և ժամանակակից մեդիայի այլ միջոցներով՝ բացահայտելով արվեստագետի նորարարական մտածողությունը։Կարինե Քոչարի հեղինակած եռալեզու պատկերագիրք կատալոգում՝ հայերեն, անգլերեն և վրացերեն, առաջին անգամ հանրայնացվել են վարպետի կենսագրության անհայտ էջեր, 1930-ական թվականներին ԱՄՆ-ում և Գերմանիայում ունեցած ցուցադրությունների փաստեր, ինչպես նաև ֆրանսիացի կոլեկցիոների շնորհիվ վերագտնված տարածական նկարների բնօրինակներ։ Առանձնահատուկ շեշտադրվել է Քոչարի մտերիմ ընկերոջ՝ վրացի նկարիչ Լադո Գուդիաշվիլիի՝ նրան ուղղված նամակը, որը հնչում է ցուցասրահում՝ վկայելով երկու արվեստագետների փոխադարձ հարգանքի և Քոչարի արվեստի համամարդկային արժեքի մասին։Ցուցադրությունը Թբիլիսիում կշարունակվի մինչև նոյեմբերի 8-ը։ Զուգահեռաբար աշխատանքներ են ընթանում Քոչարի արվեստը Փարիզում ներկայացնելու ուղղությամբ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Երվանդ Քոչար․ բազմաչափ հանճարը». Թբիլիսում ցուցահանդես է բացվել
Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում Թբիլիսիի Դմիտրի Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահում բացվել է «Երվանդ Քոչար․ բազմաչափ հանճարը» հետահայաց ցուցադրությունը։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

«Արարատ–Արմենիա»–ն 3-րդ անընդմեջ պարտությունն է կրել Եվրոպայի լիգայում
Sputnik Armenia / 2 hours ago

Кажется, что переговоры по TRIPP ведут только США и Азербайджан — политолог о роли Армении
Sputnik Armenia / 2 hours ago

Ռուսաստանը պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցություններն Ուկրաինայի շուրջ. Պուտին
Sputnik Armenia / 2 hours ago

"Арарат-Армения" потерпел третье подряд поражение в престижном футбольном еврокубке
Sputnik Armenia / 2 hours ago
Related coverage

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կբացվի «Ապագայից հետո» բազմադիսցիպլինար ցուցահանդեսը
1in.am / 48 minutes ago
Ծննդյանս օրերին ես ինձ երջանիկ եմ զգացել, քանի որ բախտ եմ ունեցել ծնվելու հրաշալի ընտանիքում
Azg / 2 hours ago

Հայկական հեռուստակինոյի հիմնադիրը․ Երևանում բացվեց Ժիրայր Ավետիսյանի հուշատախտակը
Public Radio of Armenia / 4 hours ago

ԿԳՄՍ փոխնախարարը «Կինոդարան» հարթակի թիմի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
168 Jham / 5 hours ago