Թուրքիան պատրաստվում է զորք ուղարկել Սաուդյան Արաբիա։ Այս մասին Reuters միջազգային լրատվական գործակալությանը հայտնել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորներից մեկը։ Նրա խոսքով՝ Մեքքայի համաձայնագրի շրջանակում Սաուդյան Արաբիայում զորք տեղակայելու թույլտվություն ստանալու վերաբերյալ նախագահի առաջարկը կներկայացվի խորհրդարան։ Հարցը կմտնի օրակարգ համաձայնագիրը հավանության արժանացնելու մասին օրինագծի ընդունումից և վավերացումից անմիջապես հետո։ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև օգոստոսին ստորագրված համաձայնագիրը Թուրքիայի մեջլիս է ներկայացվել հոկտեմբերի 20-ին։ Թուրքիայի սահմանադրության 90-րդ հոդվածի համաձայն՝ միջազգային նման պայմանագրերն ուժի մեջ մտնելու համար պետք է խորհրդարանի հավանությանն արժանանան օրենքով։ Reuters-ի փոխանցմամբ՝ այս քայլով ՆԱՏՕ-ի՝ թվաքանակով երկրորդ ամենամեծ բանակն ունեցող Թուրքիան ստանձնում է Պարսից ծոցի անվտանգության ապահովման գործում ավելի անմիջական և պարտավորեցնող դեր։ Միևնույն ժամանակ, թուրք պաշտոնյան ընդգծել է, որ համաձայնագիրը չի փոխարինում Թուրքիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, այլ լրացնում է գործող անվտանգության մեխանիզմները՝ նպաստելով տարածաշրջանային անվտանգության պահպանմանը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, իր հերթին, հայտարարել է, որ համաձայնագիրը պաշտպանական, այլ ոչ թե հարձակողական բնույթ ունի։ «Թուրքիան այլ երկրի տարածք զորք չի ուղարկի՝ այնտեղ հարձակում իրականացնելու համար», – նշել է նա։ Աղբյուր՝ Kurdistan24 The post Reuters․ «Թուրքիան պատրաստվում է զորք ուղարկել Սաուդյան Արաբիա» appeared first on Ermeni haber ajansı .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Reuters․ «Թուրքիան պատրաստվում է զորք ուղարկել Սաուդյան Արաբիա»
Համաձայնագիրը չի փոխարինում Թուրքիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, այլ լրացնում է գործող անվտանգության մեխանիզմները:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Ermenihaber

Türkiye’nin ekonomik kırılganlığı: “Made in Europe”
Ermenihaber / 6 hours ago

Ermenistan Başbakanı’ndan Anayasa açıklaması
Ermenihaber / 9 hours ago

AB’den Sevan Gölü ekosistemine 1.5 milyon avroluk destek
Ermenihaber / 9 hours ago

Ermeni Soykırımı Anıtı’ndaki onarım çalışmaları yıl sonunda tamamlanacak
Ermenihaber / 10 hours ago
Related coverage

Արմավիրի մարզպետը դատի տվեց Իոաննիսյանին՝ վստահ լինելով, որ իրավացի է․ նա չի էլ տեսել այդ ՀՅԴ-ականին
Factor.am / 1 hour ago

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Aravot / 1 hour ago

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը #ուղիղ
Pastinfo / 1 hour ago

#ՈւՂԻՂ. Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
ABC Media / 1 hour ago