Բավականին ծավալուն փաստաթուղթ է, ծանոթանում ենք, վերլուծում և ըստ այդմ՝ կձևավորենք ՀՀ վարքագիծը և դիրքորոշումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի անդամների ներկայացրած զեկույցին: «Մեզ հայտնի չէ իրավական որևէ մեխանիզմ, որով ԵԱՏՄ անդամ X թվով պետություններ Y-ին հանել ԵԱՏՄ-ից: Բայց մենք կուսումնասիրենք, ռեակցիա կտանք: Անշուշտ, մեր քաղաքացիների բարեկեցությունը, առևտուրը, տնտեսական շահերը, ավանդական կապերը ՌԴ-ի, ԵԱՏՄ մյուս անդամների հետ կարևոր են: Բայց կա մի բան, որ գերկարևոր է, դա ՀՀ ինքնիշխանությունն է, անկախությունը: Հետևաբար մեր դիրքորոշումը կլինի պայմանավորված այս հանգամանքով»,-ասել է Միրզոյանը: Անդրադառնալով գազի գնի հնարավոր թանկացմանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում՝ Միրզոյանը շեշտեց. «Եթե ռուսական կողմը որոշի գազի գինը բարձրացնել, չգիտեմ որքանով է դա գործընկերային և որքանով է արտացոլում մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ, բայց կլինի իրավիճակ, կհասկանանք»:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արարատ Միրզոյանն անդրադարձել է գազի գնի հնարավոր թանկացման հարցին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Նորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱ
Shant News / 12 minutes ago

Երևանում բախվել են «Toyota RAV4»-ը և «Mercedes»-ը. կա տուժած
Shant News / 27 minutes ago

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Shant News / 38 minutes ago

Փարիզն այսօր սպասում է զանգվածային ցույցերի հերթական ալիքին
Shant News / 54 minutes ago
Related coverage

Աբու Դաբի՞, թե՞ Շվեյցարիա․ որտեղ կանցկացվի եռակողմ բանակցությունների հաջորդ փուլը
ArmLur / Zhoghovurd / 8 minutes ago

Ֆիլիպիններում երկու ուսումնական ինքնաթիռների կործանման հետևանքով չորս օդաչու է զոհվել
Alpha News / 9 minutes ago

Մ-4 ճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածում միջին նորոգման աշխատանքներ են իրականացվում
24TV / 24News / 9 minutes ago

In certain regions of the Republic, short-term rain is expected.
Noyan Tapan TV / 15 minutes ago