Այսօր Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքն իր հոգևոր հարկի ներքո հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հայտնում է Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքի վանահայր Տեր Հեթում քահանա Թարվերդյանը։ «Հանդիպման ընթացքում ներկայացրի վանքի բազմադարյա պատմությունը, ճարտարապետական առանձնահատկությունները և որմնանկարների աստվածաբանական ու պատմամշակութային նշանակությունը։ Անդրադարձ կատարվեց նաև Ախթալայի վանքի բացառիկ առաքելությանը՝ որպես քրիստոնեական հոգևոր ժառանգության այն կենտրոնի, որի պատմության մեջ միահյուսվել են Կովկասի տարբեր քրիստոնյա ժողովուրդների հավատքը, մշակույթն ու պատմական հիշողությունը։ Դեսպան Սերգեյ Կոպիրկինը հիացմունք արտահայտեց վանքի պատմական հարստության և հոգևոր նշանակության վերաբերյալ՝ արժևորելով այն ժառանգությունը, որը դարերի ընթացքում պահպանել է ժողովուրդների միջև հոգևոր ու մշակութային երկխոսության հնարավորությունը։ Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքը պարզապես միջնադարյան ճարտարապետության և որմնանկարչության բացառիկ հուշարձան չէ։ Այն վկայությունն է այն պատմական ճշմարտության, որ քրիստոնեական հավատքը կարող է դառնալ ժողովուրդներին միավորող կամուրջ՝ հաղթահարելով լեզվական, մշակութային և քաղաքական սահմանները։ Նրա քարերի մեջ ամփոփված է մի ամբողջ դարաշրջանի հիշողություն, իսկ սրբազան պատկերների մեջ՝ հավատքի, հույսի և աստվածային սիրո այն պատգամը, որը շարունակում է խոսել նաև մեր օրերում։ Համոզված եմ, որ պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանումը ոչ միայն անցյալի հանդեպ մեր պարտքն է, այլև ապագայի նկատմամբ պատասխանատվությունը։ Մեր սրբավայրերը երկխոսության, փոխադարձ հարգանքի և ժողովուրդների խաղաղ համակեցության կարևոր հարթակներ են։ Թող Աստված օրհնի բոլոր նրանց, ովքեր գնահատում, պահպանում և սերունդներին են փոխանցում մեր քրիստոնեական սրբազան ժառանգությունը՝ ի նպաստ ժողովուրդների բարեկամության, հոգևոր արժեքների պահպանման և խաղաղ ապագայի»։ –00—ՅՄ The post «Հավատքը կարող է դառնալ ժողովուրդներին միավորող կամուրջ». ՌԴ դեսպանն այցելել է Ախթալայի վանք appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Հավատքը կարող է դառնալ ժողովուրդներին միավորող կամուրջ». ՌԴ դեսպանն այցելել է Ախթալայի վանք
Այսօր Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքն իր հոգևոր հարկի ներքո ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

#ՀԻՄԱ. ԴԱՏԱԽԱԶԸ ՄԻՋՆՈՐԴԵԼ Է ՔՆՆԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՀԱՐՑԸ. ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ
24TV / 24News / 36 minutes ago

Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնով
24TV / 24News / 3 hours ago

Սերբիայից ուսանողական ընդդիմության հարյուրավոր աջակիցներ են ժամանում Բելգրադ
24TV / 24News / 3 hours ago

Մաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելը
24TV / 24News / 3 hours ago
Related coverage

Ուրիշի ցավին մասնակից լինելը
168 Jham / 3 hours ago

Դատարանը որոշում ունի Կաթողիկոսի գործի վերաբերյալ. #ՈւՂԻՂ
ABC Media / 4 hours ago

Կաթողիկոսի բացառիկ իրավունքն է․ դատարանի որոշումը՝ հօգուտ Մայր Աթոռի
ABC Media / 5 hours ago

Փաշինյանի սրտի հոգևորականը պարտվեց դատարանում. նա կհեռանա՞ թեմից
News.am / 6 hours ago