Կրեմլում դեռևս չեն ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցին։ TACC գործակալության փոխանցմամբ` այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ոչ, չենք ծանոթացել։ Դեռևս չենք ծանոթացել,- հայտարարել է ՌԴ նախագահի պաշտոնական ներկայացուցիչը։ Ավելի վաղ ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը հրապարակել էր Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների համատեղ Հայաստանի Հանրապետության նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի գործողությունը կասեցնելու հնարավոր հետևանքների մասին վերնագրով զեկույցը: Այնտեղ նշվում էր, թե ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցումը ինչպես կարող է ազդել ՀՀ տնտեսության վրա։ Զեկույցում նշվում է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցման դեպքում գազի ներմուծումը Հայաստանի համար կթանկանա 69%-ով։ ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստան գազի ներմուծման հնարավոր սցենարի գնահատման հիմքում դրվել է 1000 խորանարդ մետրի դիմաց 300 դոլար գինը՝ մատակարարումների ֆիզիկական ծավալի պահպանման պայմանով։ 1000 խորանարդ մետրի դիմաց ներկայիս՝ 177,5 դոլար բազային գնի համեմատ՝ թանկացումը կկազմի շուրջ 69%։ Բացի այդ, զեկույցում նաև նշվում է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցման դեպքում Ռուսաստանից Հայաստան կատարվող դրամական փոխանցումների ծավալը կկրճատվի ավելի քան երկու անգամ՝ հասնելով 1,8 միլիարդ դոլարի՝ 2025 թվականի 3,88 միլիարդ դոլարի համեմատ։ Փաստաթղթի համաձայն՝ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներից Հայաստան կատարվող դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը կարող է 2025 թվականի 3,95 միլիարդ դոլարից նվազել մինչև 1,85 միլիարդ դոլար։ Լուսանկարը՝ ՌԴ նախագահի մամուլի ծառայության
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կրեմլում դեռևս չեն ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցին
։ TACC գործակալության փոխանցմամբ այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Սպասվում է կարճատև անձրև
Hetq / 2 hours ago

Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
Hetq / 15 hours ago

Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
Hetq / 16 hours ago

Հրազդանում՝ ՔՊ-ն ու ՀՅԴ-ն․ ինչ գույք ու եկամուտներ ունեն ավագանու թեկնածուները
Hetq / 17 hours ago
Related coverage

ԵՐԲ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԻՆՔ ՄԻ ԺԱՄԱՆԱԿ, ՄԵՆՔ ԷԼ ԷԻՆՔ ՆՄԱՆ ՍՏՈՒԳԱՅՑԵՐ ԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆ. ԱԲՐԱՀԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ
168 Jham / 16 minutes ago

Մարտունիում ընտրություններին մասնակցող «Մեր համայնքը» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Կարապետյանը որպես վկա հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀԿԿ-ից
168 Jham / 26 minutes ago

Էրդողանի ու Ալիևի միջև սև կատու է անցել. Հեռանկար բանավեճ
Shant News / 33 minutes ago

«Ընդդիմությունը պետք է միասնական ճակատով հանդես գալու մարտավարություն մշակի»․ Խոսրով Հարությունյան
24TV / 24News / 35 minutes ago