«Պարի Սեն Ժերմենի» պաշտոնական կայքը հրապարակել է Խվիչա Կվարացխելիայի բժշկական զննության արդյունքները «Բարսելոնայի» դեմ խաղից հետո։ «Երեկ «Բարսելոնայի» դեմ խաղում ստացած վնասվածքի հետևանքով Խվիչա Կվարացխելիան պատռել է աջ ծնկի առջևի խաչաձև կապանները։ Վրացի ֆուտբոլիստը վիրահատության կենթարկվի առաջիկա օրերին», — ասվում է հայտարարության մեջ։ Վերոնշյալ վնասվածքի հետևանքով, Կվարացխելիան չի կարող խաղալ այս մրցաշրջանում։ Վերականգնողական շրջանը, ենթադրաբար, կկազմի մոտավորապես 9 ամիս։ Կվարացխելիան վնասվածքը ստացել է «Բարսելոնայի» աջ պաշտպան Խավի Էսպարտի հետ բախումից հետո։ Վրացի ֆուտբոլիստը դաշտը լքել է բժիշկների օգնությամբ՝ չկարողանալով աջ ոտքը դնել գետնին: The post Խվիչա Կվարացխելիան վնասվածքի պատճառով բաց կթողնի այս մրցաշրջանը appeared first on AliQ Media .