Աջարիայում օտարերկրյա քաղաքացին իրացրել է 35 հազար ԱՄՆ դոլարի կեղծ թղթադրամ։ Քննչական ծառայության տեղեկատվությամբ՝ անձը կալանավորված է։ «Խոշոր չափերով կեղծ փողերի իրացման փաստով օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել։ Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը, ապօրինի նյութական օգուտ ստանալու նպատակով, Աջարիայի տարածաշրջանում իրացրել է ընդհանուր առմամբ 35 հազար ԱՄՆ դոլարի 350 հատ կեղծ 100-դոլարանոց թղթադրամ։ Քննչական գործողությունների արդյունքում կեղծ թղթադրամներն ամբողջությամբ առգրավվել են», — նշված է Ֆինանսների նախարարության քննչական ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ The post Աջարիայում 35 հազար դոլարի կեղծ թղթադրամներ իրացրած օտարերկրացի է ձերբակալվել appeared first on AliQ Media .